ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացառիկ ցուցահանդես Բեռլինում. Չորս հայ դասականներ՝ մեկ ընտանիքից

04 մայիսի, 2016 | 09:52

archi galents Cover_8_Peter-1ԲԵՌԼԻՆ-ՕՐԵՐ- ՙՙՉորս կյանքի ճանապարհ. Հայկական նկարչական ավանդույթի երկու զույգերը՚՚ . այսպես է խորագրված բեռլինաբնակ հայտնի գեղանկարիչ Արչի Գալենցի այս տարի կազմակերպած ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են նրա տատիկների ու պապիկների աշխատանքները։ Առաջին անգամ միասին կներկայացվեն Մարիամ Ասլամազյանի(1907-2006), Նիկողայոս Նիկողոսյանի(ծնվ.1918թ), Հարություն Կալենցի (1910-1967) եւ Արմինե Կալենցի (1920-2007) տարբեր տարիների մոտ 30 գեղանկարչական աշխատանքներ՝ յուղաներկ, գծանկար եւ նաեւ քանդակ, որոնք  նրանց թոռան՝ Արչիի անձնական հավաքածուի մաս են կազմում։ Հայտնի գեղանկարիչ Մարիամ Ասլամազյանը՝ Արչի Գալենցի մորական հոր՝ Նիկողայոս Նիկողոսյանի տիկնոջ՝ Թամարայի հարազատ քույրն է։ Իսկ Հարություն եւ Արմինե Կալենցները՝ Արչիի հոր՝  նույնպես հայտնի գեղանկարիչ  Սարո Գալենցի հայրական ծնողները։ Այսպիսով ներկայացվում են հոր եւ մոր  ծնողների եւ քրոջ արվեստը։

Ինչպես նշեց մեզ հետ զրույցում Արչի Գալենցը, կարեւորն այս երկու զույգերին համեմատության մեջ ներկայացնելն է։ Ասլամազյանը եւ Նիկողոսյանը ծնվել են մինչեւ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումը, սովորել են Լենինգրադում՝ Սանկտ -Պետերբուրգում մինչեւ պատերազմը, իսկ պատերազմից հետո ապրել են Մոսկվայում՝ կապերը չկտրելով հայրենիքի հետ։  Նրանք այս ցուցահանդեսում ներկայացվում են իբրեւ հայկական սփյուռքի արվեստագետներ։ Իսկ Կալենցները  1946 թվականին Բեյրութից  հայրենադարձվել են Հայաստան եւ այնտեղ հասել իրենց արվեստի բարձրագույն զարգացմանը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա  մայիսի 14-ին ժամը 17-ին Բեռլինի Kulturhaus Karlshorst ցուցասրահում։ Այն բարձր արվեստի սիրահարների համար բաց կլինի մինչեւ հուլիսի 3-ը։

Նշենք, որ ներկայացված գործերից մի քանիսը վերանորոգել է եւ կործանումից փրկել գերմանաբնակ արվեստի հայտնի վերականգնող Հայկ Հովհաննիսյանը։ Ցուցահանդեսի շրջանակում Արչի Գալենցը նաեւ պատրաստել եւ գերմաներենով հրատարակել է 76 էջանոց  գունավոր պատկերագիրք, որին իր մասնակցությունն է բերել  նախկին Խորհրդային Միության արվեստի լավագույն գիտակ գերմանացի Փիթեր Միխելը, ով նաեւ Արչի Գալենցի հետ  ցուցահանդեսի համակարգողներից մեկն է։ Պատկերագրքում ողջույնի խոսք է տպարգել նաեւ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոխեն Շմիդտը՝ նվիրված հայ կերպարվեստին։ ։ Իսկ առաջաբանում Արչի Գալենցը նշում է, որ նախիների հաջողությունների նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է հայ մշակույթը ուսումնասիրելու արդյունքում։ Այն որ հայրենիք-սփյուռք հարաբերությունների վրա անշուշտ իր ազդեցությունն է ունեցել նաեւ իր նախնիների արվեստը։ Հեղինակը հռետորկան հարց է բարձրացնում նաեւ առա այն, թե արդյո՞ք 1960-70 ականներին հայկական գեղանկարչության ծաղկումը ֆենոմեն էր, ինչպես ասենք ՚Ազդարարի՚ լույս ընծայումը Մադրասում կամ ՚Ուբաթագրքինը՚՝ Վենետիկում։

Պատկերագրքում  ոչ միայն ամեն մի արվեստագետ ներկայացված է առանձին, այլեւ գերմաներենով հատվածներ են տպագրվել նրանց գրություններից կամ հուշերից։

Պատկերագիրքը լույս է տեսել  dr.ziehten  հրատարակչատանը,որն անցյալ տարի հրատարակել էր Սիամաթոյի երկերի գերմաներեն ժողովածուն։

Վերջում նշենք, որ այս ցուցահանդեսը, ինչպես նաեւ նախորդ տարի կազմակերպված Ժամանակակից  հայ նկարիչների ցուցահանդեսը, տեղի է  ունենում Գերմանա-հայկական մշակութային օրերի շրջանակներում, որը նախաձեռնել է Գերմանիայի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիան։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

archi galents Cover_8_Peter-4


Առնչվող նյութեր
1. Միքայել Զոլյան. Ոչ մեկին չի հաջողվել Հայաստանում բռնապետություն կառուցել
2. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
3. Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը
4. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
5. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
6. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
7. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
8. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
9. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
10. Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 5-ին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: