ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին

13 նոյեմբերի, 2017 | 08:49

9 Նոյեմբեր 2017-ին, Լոնդոնի St James Piccadilly եկեղեցի-համերգասրահում, Հայ Հիմնարկը (Armenian Institute) իր հիմնադրության 16-ամյակը նշեց մի սքանչելի նվագահանդեսով, մասնակցությամբ համբավավոր երեք հայ արվեստագետների, հանձինս ՝ ջութակահար Լեվոն Չիլինկիրյանի, թավջութակահար Ալեքսանդր Չավուշյանի եւ դաշնակահար-կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի, որոնք թեեւ միջազգային երաժշտական շրջանակներում ծանոթ են որպես մենակատարներ՝ այս առիթով սակայն հանդիսատեսին ներկայացան որպես եռանվագի (trio)  անդամներ։ Սխալ չհասկացվելու համար մատնանշենք, որ Լեվոն Չիլինկիրյանը, թեեւ որպես  մենակատար տվել է անհամար նվագահանդեսներ, 1971-ից սկսած՝ հիմնականում նվագել է իր իսկ հիմնած՝ “Չիլինկիրյան Քառյակ”ի հետ։

Յուրաքանչյուր արվեստագետի կատարողական ոճն ունի իր  անհատական կնիքը։ Ավելին՝ ամեն արվեստագետ իր կատարած ստեղծագործությունն ընկալում ու մեկնաբանում է  ըստ իր հասկացողության եւ զգացողության։ Ուրեմն, միշտ չէ որ անհատապես հաջողության բարձունքներ գրաված արվեստագետը, նույն բարձունքին է հասնում, երբ ելույթ է ունենում որպես նվագախմբի  մեկ անդամը։ Անշուշտ Լ. Չիլինկիրյանի պարագան տարբեր է, քանի որ նա Չիլինկիրյան Քառյակի հետ երկար տարիներ նվագելով՝ կուտակել է հարուստ փորձ, նվագխմբի մյուս անդամների հետ մերվելու իմաստով։ Անտարակույս, այդ հանգամանքը նվագահանդեսի բացառիկ հաջողության մեջ եւս ունեցավ իր դրական դերը։

Արդ, կարող ենք անվարան հաստատել, որ նվագահանդեսի ամբողջ տեւողության ընթացքում եռանվագի երեք անդամները ցուցաբերեցին բացառիկ հասկացողություն, ինչպես նաեւ՝  երաժշտության հետ մերվելու, խնդրո առարկա ստեղծագործությունը հաջող կատարելու բոլոր տվյալներն ու պահանջները ներդաշնակորեն իրար աղյուսելու հազվագյուտ ունակություն։

Նրանց հաջողվեց, առանց իրենց կատարողական ինքնուրույությանը դավաճանելու, ստեղծել եռանվագից պահանջված ներդաշնակ միասնականությունը, ձայների երբեմն կրքոտ, երբեմն էլ՝  մեղմանուշ գրկընդխառնումից ծնած  առինքնող մթնոլորտը։

Հայտագիրը բաղկացած էր Հայդենի, Առնո Բաբաջանյանի եւ Բեթհովենի դաշնամուրի համար գրված տրիոներից. երեքն էլ հրաշալի ստեղագործություններ՝որոնք  եռանվագը կատարեց ճշգրիտ մեկնաբանությամբ, հավասրակշռված հուզականությամբ, անկեղծությամբ, ապրումով եւ ՄԵԾ արվեստագետներին միայն հատուկ՝ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ։

Հանդիսատեսը եռանվագի կատարումները ողջունեց երկար ծափահարություններով, իսկ Բաբաջանյանի պարագային՝ գնահատանքի փոթորկոտ բացականչություններով։

Շնորհավորում ենք Հայ Հիմնարկը իր հմնադրության 16-րդ տարեդարձին առիթով։ Շնորհավորում ենք նաեւ Լեւոն Չիլինկիրյան, Ալեքսանդր Չավուշյան, Կարեն Հակոբյան եռանվագը, որ երաժշտասեր հանդիսատեսին պարգեվեց անսահման գոհունակություն։ Նվագահանդեսը ճշգրիտ բնութագրելու համար պարտադիր է օգտագործել ՀԻԱՍՔԱՆՉ ածականը։

ՀԱՅ ՀԻՄՆԱՐԿ (Armenian Institute)

Հայ  Հիմնարկը կյանքի է կոչվել Լոնդոնում, 2001թ.ին, հայ մշակութային արժեքներն ուսումնասիրելու եւ տարածելու նպատակով։ Այդ առաջադրության իրագործման շրջանակներում, Հայ Հիմնարկը տարին շուրջ երեսուն ձեռնարկ է կազմակերպում, ներառյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, համերգներ, գեղարվեստական հավաքույթներ եւ այլն։

Հիմնարկը ունի բավական մեծ եւ որակավոր գրադարան, բաղկացած՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, օսմաներեն եւ վրացերեն 8000 հատորներից, որոնք նվիրված են հայ եւ Հայաստանի հարեվան երկիրների պատմության եւ մշակույթին։

Հայ Հիմնարկի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել՝

www.armenianinstitute.org.uk

ԼԵվՈՆ ՉԻԼԻՆԿԻՅԱՆ

Լ. Չիլինկիրյանը 1969ին շահել է Bethoven-ի անվան BBC-ի՝  իսկ 1971-ին՝ ARD Munich Duo միջազգային երաժշտական մրցույթներում  առաջին մրցանակը։ Նույն տարին հիմնել է Չիլինկիրյան Քառյակը, որը համեմատաբար կարճ ժամանակում  ձեռք է բերել միջազգային համբավ։ Լեվոն Չիլինկիրյանն իր կատարողական գործունեության զուգահեռ՝ որպես ջութակի եւ սենեկային երաժշտության փրոֆ., դասախոսում է Royal Academy of Music եւ Guildhall School of Music  երաժշտանոցներում։Իր երաժշտական երկարամյա գործունեության եւ այդ բնագավառում ձեռք բերած իրագործումներին առ ի գնահատանք,  Անգլիայի Էլիզաբեթ Թագուհին Լեվոն Չիլինկիրյանին շնորհել է OBE տիտղոսը (Order of the British Empire)։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՎՈՒՇՅԱՆ

Թավջութակահար Ալեքսանդր Չավուշյանը, որպես մենակատար, բազմաթիվ նվագահանդեսներ է տվել եւ  զանազան նվագախմբերի հետ ելույթներ ունեցել՝ աշխարհի տարբեր երկրներում։Նա մասնակցել է նաեւ,  ի սփյուռս աշխարհի, երաժշտական ֆեստիվալների։ Չավուշյանը  միջազգային շատ մրցույթների շքանշանակիր է. հիշենք Չայկովսկու անվան 12-րդ եւ ARD-ի  միջազգային մրցանակները։ Անվանի թավջութակահարը վերջերս Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ հրապարակեց  է մի CD , որը արժանացավ  քննադատների բարձր գնահատանքին եւ անգլիական հեղինակավոր “The Independent” թերթի կողմից ընտրվեց՝ “Album of the WEEK” (Շաբաթվա Ալբոմը)։

ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

New York Concert Review-ն  “բազմաթիվ տաղանդներով եւ լիառատ գաղափարներով օժտված երաժիշտ” բառերով բնութագրել է ամերիկահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Կարեն Հակոբյանին , որը միջազգային ճանաչման արժանացել է, երբ՝ դեռ 17 տարեկան պատանի՝ իր ավագ

նվագահանդեսն է տվել  Carnegie  Hall-ում։ Այնուհետեւ նա ելույթներ է ունեցել Հայաստանում, Արգենթինայում, Մեքսիկայում,Գերմանիայում, Ֆրանսայում, Ճաբոնում եւ Միացյալ Նահանգներում։ Մի շարք միջազգային  մրցույթների դափնեկիր ՝ Հակոբյանը տարբեր նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել շատ երկիրներում։ Նրա կատարումները ձայնասփռվել են աշխարհի տարբեր ձայնասփյուռի կայաններից։ Կ. Հակոբյանը  հիմնադիրն է եւ գեղարվեստական տնորենը՝  New York-ի Pegasus նվագախմբի։

 

Ասատուր Գյուզելյան

Լոնդոն, Նոյեմբեր, 2017

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը
2. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
3. ԼՈՆԴՈՆ. Սոնա Ռուբենյանի եւ Անդրե Սիմոնյանի ելույթը Անկախության տոնին
4. Լոնդոնաբնակ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը
5. Աննախադեպ մշակութային երեկո Լոնդոնում
6. Տոնական միջոցառում Լոնդոնում
7. ՀԲԸՄ-ն շարունակում է ընդլայնել գլոբալ հայերի ներկայությունն աշխարհում
8. Լոնդոն.Դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարի հետ
9. «Կոմիտաս» մեդալ` Վարդան Ուզունյանին. հանդիսավոր ձեռնարկ Լոնդոնում
10. Լոնդոն. The Daily Mail-ը հրապարակել է Մակեդոնացու կտակը՝ հին հայերենով

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: