ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացառիկ նորություն. Հայկական գրադարան Բելգիայում . Ովքեր կարող են օգտվել եւ ինչպես

Հարցազրույց Աբել Դանիելյանի հետ
15 փետրվարի, 2017 | 11:11

Աննախադեպ նորություն է գրանցվել Բելգիայի հայկական համայնքում։  Գլոբալիզացիայի մեր օրերում, ուր ամեն տեղ փակվում են դպրոցներն ու գրադարանները, մի քանի հայրենասեր երիտասարդների շնորհիվ Բրյուսելում բացվել է Հայկական գրադարանի ինտերնետ կայքը։ ՕՐԵՐ-ը ներկայացնում է հարցազրույց գրադարանի ինտերնետ կայքի նախագծի հեղինակ,  նկարիչ Աբել Դանիելյանի հետ։

-Աբել, ինչո՞ւ որոշեցիք բացել նման կայք գրադարանի համար, արդյո՞ք զգացվում էր դրա անհրաժեշտությունը, նկատի ունենեալով ներկա ժամանակներում համացանցի ընձեռած հնարավորությունները։

 

belgia gradaran 1

 

-Նախ մտքումս մի այլ նախագիծ կար. ուզում էի ստեղծել մի կայք, որտեղ Բելգիայում ապրող հայերը կկարողանային իրենց գրքերը ինքնուրույն տեղադրել կայքում և կայքի ուրիշ մասնակիցների հետ փոխանակել դրանք: Դա թույլ կտար նաև հայերեն գրականությամբ հետաքրքրվող մարդկանց հանդիպել և ճանաչել իրար:

Հետո արմատներով հայ, բելգիացի գրող Ժան-Բատիստ Բարոնյանի մասին տեղեկություններ փնտրելիս պատահական կերպով իմացա, որ Բրյուսելում կա մի կազմակերպություն, որն ունի բավականին մեծ քանակով հայկական գրքեր և որոնց գոյության մասին շատ հայեր չգիտեն, այդ գրքերի դասավորմանը և ընտրությանը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերել հենց ինքը՝ Ժան-Բատիստ Բարոնյանը: Ես անմիջապես կապնվեցի Հայ մշակութային կենտրոն” Հայ Տան  (centrearmenien.be) տնօրինության հետ և որպես կամավոր անցա «աշխատանքի»: Ժամանակի ընթացքում նախագծին միացան ուրիշ կամավորներ և կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք գրադարանի http://gradaran.be “Հայկական գրադարան Բելգիայում՚՚  կայքում գրանցել գրադարանի գրեքե բոլոր ֆրանսերեն գրքերը, որոնք վերաբերում են հայագիտությանը:

Իմ կարծիքով հայկական գրադարանի անհրաժեշտությունը կա, քանի որ վստահ եմ որ Բելգիայում կան բազմաթիվ հայեր, ովքեր կարոտ են հայերեն գրականությանը և ցանկանում են կարդալ հայագիտությանը վերաբերող գրականություն: Ինչը վերաբերում է համացանցի ընձեռած հնարավորություններին, ասեմ, որ մենք օգտվում ենք այդ հնարավորություններից: Ես ստեղծել եմ գրադարանի կայքը, որտեղ շուտով տեղադրվելու են գրադարանի բոլոր գրքերը և դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվելու հեշտությամբ որոնել նախընտրած գիրքը: Եվ հավատացեք, երբ ոտք ես դնում այդ գրադարան. գրքերի բուրմունքն ու հոգեհարազատ միջավայրը արդեն իսկ բավական են գրադարանի անհրաժեշտությունը զգալու համար:

Ի՞նչ սկզբունքով է աշխատելու գրադարանը։  Ցանկացողները պետք է գրադարանին անդամակցեն, թե բավարար է նաեւ միայն գիրք պատվիրել։
– Կարծում եմ հնարավորություն կլինի  պատվիրել միայն մի գիրք, բայց անդամակցությունն ավելի նախընտրելի կլինի:

Գրքերը միայն Բելգիայի տարածքում եք տալիս, թե նաեւ նրա սահմաններից դուրս։ Դրանք առձեռն պետք է ստանալ, թե փոստով եք ուղարկում։
– Սկզբնական շրջանում գրքեր կտրամադրենք միայն Բելգիայում ապրող հայերին, հետո ժամանակի ընթացքում կընդարձակենք հնարավորությունները:
Գրադարանում կան շատ հին գրքեր, որոնց արժեքը դեռ հայտնի չէ մեզ, դրա համար նախևառաջ պետք է խորհրդակցենք մասնագետների հետ, մինչև դրանք այցելուներին հանձնելը: Այդ իսկ պատճառով կլինեն գրքեր, որոնք հնարավոր կլինի ընթերցել միայն գրադարանում, և գրքեր որոնք հնարավորություն կլինի ստանալ առձեռն: Ինչպես ասացի կան գրքեր, որոնք հին են և վնասված, և փոստային ծառայությունով ուղարկելիս հնարավոր է, որ ավելի վնասվեն: Հարկավոր է ընդամենը կապ հաստատել  մեզ հետ և մենք կկարողանանք որեւէ  լուծում գտնել:

Արդյո՞ք գրադարանի ծառայություններից օգտվելը վճարովի է եւ եթե այո, ապա ի՞նչ գնացուցակ է սահմանված։
– Ցավով պետք է ասեմ, որ մենք ոչ մի ֆինանսական միջոցներ չենք ստանում, Հայ մշակութային կենտրոն”ը՝ Հայ Տունն իր վրա է վերցրել միայն գրադարանի ինտերնետային կայքի տարեկան ծախսը և տրամադրել տարածք, որը իհարկե գնահատելի է, բայց բավական չէ գրադարանի կայուն աշխատանքի համար: Այդ իսկ պատճառով կամավորները գալիս և կարճ ժամանակ հետո լքում են գրադարանը, նաև գրադարանը բաց չէ ամեն օր և չունի հաստատուն աշխատանքային օրեր: Բայց հուսով ենք, որ հետագայում հաճախորդների կամ ինչ-որ ֆինանսավորող կազմակերպության շնորհիվ նախագիծը կլինի ավելի կայուն: Հուսով ենք, որ մեր աշխատանքը կգնահատվի:

Ի՞նչ սկզբունքով է կատարվելու գրադարանի համալրումը, եւ ի՞նչ լեզուներով գրականություն եք մատակարարելու ընթերցողներին։
– Գրադարանում կարող եք գտնել հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, նիդերլանդերեն, թուրքերեն, գերմաներեն և այլ լեզուներով գրքեր, որոնք վերաբերում են հայագիտությանը: Գրադարանի գրքերի մեծ մասը, որը մեզ է հասել, բելգիահայ Սոնա Բեյլերյանի ժառանգությունն է: Իհարկե, կան նաև գիրք նվիրաբերող ուրիշ անձինք, որոնց անունները մեզ ցավոք հայտնի չեն: Առիթից օգտվելով բոլոր կամավորներիս կողմից շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ աջակցել են գրադարանի ստեղծմանը:
Ինչ վերաբերում է համալրմանը, հուսով ենք, որ գիրք նվիրաբերողների քանակը կշատանա: Իսկ երբ արդեն գրադարանը ունենա բավական ֆինանսական միջոցներ, այդ ժամանակ կհամալրենք նաև ժամանակակից հայերեն գրականությամբ:

Այս նախագիծը միակն է Բելգիայում: Եթե ցանկանում եք, որևէ կերպ աջակցել մեզ թե՛ ֆինանսապես թե՛ կամավոր դառնալով, ապա մենք շատ ուրախ կլինենք: Միասի՛ն առաջ տանենք այս հիանալի նախագիծը՝ ներկա և ապագա սերնդի համար:

– Ո՞վքեր են մտնում նախաձեռնող խմբի մեջ։

– Այս պահին, գրադարանում աշխատում են հետևյալ կամավորները՝
Կարիկ Պետրոսեան (www.ulb.ac.be Université libre de Bruxelles”ում քաղաքագիտութան ֆակուլտետի ուսանող), Արմեն Խաչատրյան (www.ulb.ac.be “Université libre de Bruxelles”-ում արևելյան լեզուների ֆակուլտետի ուսանող), Աբել Դանիելյան (lecoindelacaricature.be “Le coin de la caricature”, lecoindelacaricature.be,  դիմանկարիչ, ծաղրանկարիչ)
Մեր հասցեն է՝ Հայկական գրադարան Բելգիայում՝ http://gradaran.be

 

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Վարպետաց դասեր Հայաստանի գրադարանավարների համար
2. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
3. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
4. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
5. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
6. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
7. Երևանում նշվեց Հայաստանի Ազգային գրադարանի օրը
8. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
9. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
10. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: