ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացառիկ համեղ հայկական խաշ Պրահայի The Pub–Pilsner Unique bar ռեստորանում

09 դեկտեմբերի, 2016 | 19:24

pub-1

Բացառիկ համեղ հայկական խաշ Պրահայի The Pub – Pilsner Unique bar ռեստորանում

Պրահայում բնակվող հարգելի հայրենակիցներ, այսուհետ ամեն շաբաթ օր ժամը 9:00-ից նորաբաց The Pub–Pilsner Unique bar ռեստորանում կմատուցվի հայկական ավանդական խաշ։ Խաշը պատրաստում են հայ խոհարարները, որոնք անցել են մրցութային փուլը, եւ վերջնական փուլում ընտրվել են լավագույն խոհարարները։

Խաշի հետ տրվելու է նաեւ չորացրած եւ թարմ լավաշ, պանրի տեսականի, կանաչեղեն, բողկ, եւ տնական համեղ թթու։ Մեկ խորը ափսե խաշը, վերը նշված մթերքներով կարժենա 350 կրոն։  Բայց ցանկության դեպքում, խաշը ուտելու ընթացքում հնարավոր է նաեւ մեկ-երկու շերեփի ավելացում, որը մտնում է գնի մեջ։

Հավատացնում ենք, որ նման խաշ վաղուց չեք կերել։ Փորձե՜ք, եւ հաստատ չեք փոշմանի։

Խաշից զատ այստեղ կարող եք ճաշակել նաեւ միջազգային խոհանոցի խորտիկներ, ինչպես նաեւ հայկական խորովածի տեսականի։ The Pub–Pilsner Unique bar չեխական հայտնի ցանցի ռեստորանում բնականաբար կարող եք ըմպել նաեւ չեխական Պիլզներ գարեջուրը, որն ինքներդ կարող եք լցնել ձեր սեղաններին հարմարեցված ծորակներից։ Զուգահեռ կարող եք հետեւել նաեւ մարզական կամ երաժշտական տարբեր հաղորդումների։ Այնպես որ, բոլոր պայմաններն ստեղծված են Ձեր հանգստի համար։

Հասցեն՝ Bucharova 11, Praha 13, Nové Butovice, Nove Butovice մետրոյի կայարանի հարեւանությամբ, Gourmet House-ի վերեւում գտնվող տարածքում։

 

 

pub-2 pub-3 pub-4 pub-5 pub-6 pub-7

 


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
2. Համեղ հայկական խաշ Պրահայի The Pub Chodov ռեստորանում
3. Ռեստորանային բիզնեսի գաղտնիքները
4. Հայկական խրոխտ պարը՝ Պրահայի դիվանագիտական տոնավաճառում
5. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
6. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
7. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
8. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
9. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
10. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: