ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բարի տիկնիկներով սկսվեց Գարի Դավթյանի տան ճանապարհը…

06 փետրվարի, 2013 | 10:45

ԹԲԻԼԻՍԻ- Երեկոն, որ փետրվարի 2-ին կայացավ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նվիրված էր թբիլիսյան յուրահատուկ կոլորիտի պահպանման մեծավարպետ, տիկնիկագործ, բարին և գեղեցիկը փառաբանող Գարի Դավթյանի հիշատակին: Դահլիճում հավաքվել էին վաղամեռիկ տիկնիկագործին ճանաչողները, նրա հազվագյուտ վարպետությունը գնահատողները, նրա անկրկնելի տիկնիկներին սիրողները: Իսկ երեկոյի շունչն ու ոգին Դավթյան անզուգական ընտանիքի անդամներն էին, որ հուզմունքով տեղ էին գտել հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճում:

Հիշատակի երեկոն նախաձեռնել էր Վրաստանի հայ մտավորականների միությունը, «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Իր խոնարհումը բերելով վարպետ Գարիի հրաշագործությունների առջև, միության նախագահ Ռուբեն Թորոսյանը արժեվորեց Հավլաբար թաղամասում գտնվող Դավթյան ընտանեկան տիկնիկային թատրոնը, վարպետի արարած հիասքանչ տիկնիկները, դրանց միջոցով ստեղծված հին թիֆլիսյան կոլորիտը, որը այնպիսի հոգածությամբ պահում և պահպանում են Դավթյան ընտանիքի անդամները:

Գարի Դավթյանի ստեղծած տիկնիկային թատրոնը այն կախարդական աշխարհն է, որտեղ բնակվում են բարի, միամիտ և պարզ բնավորությամբ «մարդիկ», ում շրջապատում Գարին իրեն երջանիկ էր զգում և ցանկանում էր այս տիկնիկների օրինակով բարություն ու սեր ներշնչել մարդկանց: Վարպետի այրին՝ տիկին Ժաննա Դավթյանը, երախտագիտության խոսքեր ուղղելով երեկոյի կազմակերպիչներին ավելացրեց, որ այս միջոցառումով սկիզբ է առնում Գարի Դավթյանի ստեղծած Հավլաբարի տիկնիկային թատրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Գարի Դավթյանի մասնակցությամբ, «Տուն, որտեղ ծնվում են հեքիաթներ» ֆիլմի օպերատոր Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին ներկաներին պատմեց հոր՝ կյանքից անժամանակ հեռացած ռեժիսոր Գարի Կունցևի հետ, նկարահանման այն ծանր օրերի և դժվար աշխատանքների մասին, որի արդյունքը Գարի Դավթյանին նվիրված այս հիանալի ֆիլմն է: Ու թեև ֆիլմն արժանացել է Ինտերնյուսի և Մոսկովյան կինոփառատոնի մրցանակներին, սակայն լայն լսարանի առջև այն ցուցադրվում է առաջին անգամ:

Ֆիլմի դիտումից հետո բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին մարդկային այն անփոխարինելի գծերը, որոնք ներդնելով իր ստեղծած տիկնիկների մեջ, Վարպետ Գարի Դավթյանը ցանկացել է սերմանել ողջ հասարակության շրջանում: Նա սիրո, բարու և գեղեցկության ջատագովն էր: Նրա ստեղծած բարի տիկնիկներով էլ սկսվեց Դավթյանների տուն տանող ճանապարհը:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև https://www.facebook.com/media/set/?set=a.327743534009132.76728.113192792130875 հասցեով:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը Գալուստ Գյուլբենկյան սրահում
2. Վրացահայությունը՝ սիրիահայերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: