ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բարեկամացան հայկական Հրազդանն ու ռումինական Բակաուն

25 հոկտեմբերի, 2017 | 16:32

Հայաստանի Հանրապետության Հրազդան և Ռումինիայի Հանրապետության Բակաու քաղաքների միջև ստորագրվեց բարեկամության համաձայնագիր

Հոկտեմբերի 24-ին Ռումինիայի Բակաու քաղաքի քաղաքապետարանում Հրազդանի և Բակաուի միջև ստորագրվեց բարեկամության համաձայնագիր, որը նախատեսում է երկու քաղաքային համայնքների միջև բազմակողմանի կապերի հաստատում, համագործակցություն համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` տեղական ինքնակառավարում, արվեստ, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, ոչ կառավարական կազմակերպություններ, տնտեսական հարաբերություններ, առողջապահություն, սպորտ, տեղական ավանդույթներ և տուրիզմ:

Ռումինական կողմից բարեկամության համաձայնագիրը ստորագրեց Բակաուի քաղաքապետ Կոսմին Նեկուլան, հայկական կողմից` Հրազդանի համայնքապետի տեղակալ Սամվել Գրիգորյանը: Ստորագրման արարողությանը ներկա էին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև Բակաուի քաղաքապետարանի խորհրդական, դոկտոր պրոֆեսոր Գաբրիել Ստանը և Ռումինիայի Հայոց միության Բակաուի մասնաճյուղի նախագահ Վասիլե Հակոբը:

«Բակաուն միացավ ռումինական այն տասը քաղաքներին և երեք նահանգներին, որոնք 2012թ.-ից ի վեր եղբայրական կապեր են հաստատել Հայաստանի քաղաքների և մարզերի հետ: Համագործակցության այդ լայն ցանցը հնարավորություն է տալիս Ռումինիայում իրականացնել զանազան ծրագրեր, որոնք հատկապես ուղղված են ռումինահայ համայնքի հոգևոր-մշակութային հարուստ ավանդույթների պահպանմանը և հարատևմանը, ռումինական կյանքի մեջ նրանց լիակատար ներգրավմանը»,- իր ողջույնի խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:

Իր հերթին քաղաքապետ Կոսմին Նեկուլան բարձր գնահատեց Բակաու նահանգի և քաղաքի զարգացման մեջ հայերի պատմական կարևոր ներդրումը, որը շարունակվում է նաև այսօր՝ ի դեմս աշխույժ հայ համայնքի: Քաղաքապետը նշեց, որ Բակաուի ավագանու նիստում քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն էր տվել Հրազդան և Բակաու քաղաքների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրմանը:

Հրազդանի հետ եղբայրացման ակտը լայնորեն լուսաբանվեց Բակաուի տեղական մամուլում, որտեղ զետեղվել էին տեղեկություններ Հրազդան և Բակաու քաղաքների, Բակաուի հայկական համայնքի և այս տարածաշրջանում հայերի մեծ ներդրումի մասին, տպագրվել էին երկու քաղաքները պատկերող լուսանկարներ:


Առնչվող նյութեր
1. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
2. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
4. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
5. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
6. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
7. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
8. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
9. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
10. Իջևանն ու Հրազդանը հյուրընկալում են համաեվրոպական տոնը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: