ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ». ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին

08 սեպտեմբերի, 2018 | 20:52

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին:
Մինչ համագործակցության շուրջ քննարկումն սկսելը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին. «Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ խնդիր, և բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում: Ի թիվս մի շարք այլ ոլորտների, քննարկել ենք նաև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սա լավ ազդակ է ձեզ համար ևս` Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումներ անելու և տարբեր ոլորտներում ծրագրեր նախաձեռնելու համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը:


Հանդիպման մասնակից գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերը, ներդրումների պաշտպանության և խրախուսման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հարկային օրենսդրության, պետական կառավարման համակարգի բարեփոխումները:
ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների շարքում կառավարության ղեկավարը նշել է թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտները, իսկ թիվ մեկ գերակայությունը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մենք պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիականի վերածելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», -ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ներդրումների երաշխիքներին` Հայաստանի վարչապետը նշել է, որ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ. «Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է` որևէ բիզնես գործունեություն պետք է իրականացվի օրինականության շրջանակում: Մենք պետք է ստեղծենք համագործակցության մթնոլորտ և միասին զարգացնենք մեր հայրենիքը»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ներդրումների պաշտպանության նոր մեխանիզմների, ինչպես նաև «ներդրումային մեկ պատուհան»-ի ներդրման շուրջ` նպատակ ունենալով դյուրացնել գործարարների շփումը պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ և բարձրացնել պետություն-բիզնես երկխոսության մակարդակը: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության բարեփոխումներին, վարչապետի խոսքով` գործադիրը նախաձեռնել է լուրջ փոփոխություններ` նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել հարկման համակարգը և բարելավել գործարար միջավայրը:
Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորման հարցը: «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ»,- ընդգծել է վարչապետը` նշելով, որ կառավարության նպատակն է` միջավայր և պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանում ներդրում կատարեն` նոր աշխատատեղեր ստեղծելու, իրենց բիզնես շահերը հաշվի առնելու և շահույթ ունենալու տրամաբանությունից ելնելով:
Որոշ գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև կոնկրետ ներդրումային ծրագրերի առաջարկներ: Կառավարության ղեկավարը հորդորել է դրանք տրամադրել ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատուներին և համապատասխան նախարարություններին` հետագա ընթացքը քննարկելու համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներքաղաքական հարցերի և զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:


Առնչվող նյութեր
1. Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. Պետք է ստեղծենք հավասար պայմաններ գործարարների համար. Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում
5. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
6. Նիկոլ Փաշինյան-ՌԱԿ կենտրոնական վարչություն հանդիպում
7. Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
8. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
9. Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը
10. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: