ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բարեգործական համերգ Ֆուկուոկայում՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարելիցին

13 մարտի, 2013 | 12:24

ՖՈՒԿՈՒՈԿԱ- Մարտի 11-ին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում Հայաստանի դեսպանության եւ «Ղարիբյան կռունկ» պարային համույթի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի երկրորդ տարելիցին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառումը մեկնարկեց Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի բացման խոսքով: Դեսպանը նշեց, որ 1988թ. դեկտեմբերին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին: «Անցնելով նման սարսափելի փորձությունների միջով` հայ ժողովուրդը խորապես գիտակցում է աղետը ապրածների ցավը եւ ի սրտե աջակցություն է հայտնում Ճապոնիայի բարեկամ ժողովրդին»:

Հայ դասական երաժշտության կատարումներով հանդես եկան 2011թ. Ճապոնիայում հիմնված «Ղարիբյան բալետի ակադեմիայի» սաները:

Համերգի ամբողջ հասույթը փոխանցվեց երկրաշարժից եւ ցունամիից տուժած ծնողազուրկ երեխաներին:Միջոցառումը, որին մասնակցեց մոտ 800 հանդիսատես, լուսաբանվեց ճապոնական լրատվամիջոցներով:

 

 Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Հայ-ճապոնական ժամանակակից արվեստը Երեւանում
2. Խաչքարի բացման արարողություն Ճապոնիայում
3. Ճապոնական սփյուռքի հետ աշխատանքում կարեւորվել է հայկական սփյուռքի փորձառությունը
4. Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնող միջոցառումներ Ճապոնիայում
5. Ճապոնիա. ծագող արևի երկիրը` պարարտ հող հայերի համար
6. Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Ճապոնիայում
7. Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ճապոնիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: