ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԲԱՐԱՆԿԻՑԵՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

23 մայիսի, 2016 | 22:20

barankice auroraՄարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում, որին մասնակցելու են քաղաքական եւ մարդասիրական ոլորտների 5.000 ներկայացուցիչներ:

Մարգարիտ Բարանկիցեն իր` որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր առաջին հանրային ելույթում խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով վերջինիս կանոնները։

Ստամբուլում տեղի ունենալիք երկօրյա գագաթնաժողովի ընթացք Մարգարիտը կմասնակցի «Կենտրոնում մարդիկ են» խորագրով հատուկ նիստին, որի նպատակներն առաջադրելիս ՄԱԿ-ը նշել է. «Գագաթնաժողովը պետք է ընդգծի մարդասիրական ձեռնարկումների տրամաբանության այն մեծ տեղաշարժը, որով մարդասիրական ցանկացած արձագանքի շարժիչ ուժը պիտի դառնա տուժածներին իրական լիազորությունների տրամադրումը»։

Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում 30,000 որբացած երեխաների փրկածՄարգարիտն ապացուցում է, որ անհատը կարող է հազարավոր մարդկանց կյանքում էական դրական փոփոխություն բերել։

«Տեղի մարդիկ են, որ որոշում են, թե ինչ ապագա են ուզում կառուցել,- վստահ է Մարգարիտ Բարանկիցեն,- իմ Maison Shalom (Խաղաղության Տուն) կազմակերպությունն այժմ փորձում է ֆինանսավորել փախստականների կրթությունը։ Ես ուզում եմ, որ նրանք Բուրունդի վերադառնան որպես բժիշկներ ու գյուղատնտեսներ, այլ ոչ որպես զենքը ձեռքին ապստամբներ։ Երիտասարդներին հարկավոր է հույս ներշնչել ու տալ արժանապատիվ կյանք»։

Հայաստանում մեկ ամիս առաջ Մարգարիտ Բարանկիցեին շնորհվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվում է Երեւանում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2017թ. «Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումը կմեկնարկի հունիսի 1-ին։

Առաջին անգամ կազմակերպվող Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, տեղի կունենա Թուրքիայում 2016թ. մայիսի 23-ից 24-ը։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովը կունենա մոտ 5,000 մասնակից՝ պետությունների ղեկավարներ եւ կառավարությունների անդամներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տուժած համայնքների եւ երիտասարդական խմբերի անդամներ։

 www.auroraprize.com


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա
6. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
7. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
8. Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ
9. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի անդամ
10. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: