ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բանգկոկում տեղի ունեցավ Հեռավոր Արևելքի հայկական համայնքների առաջին հավաքույթը

13 հունվարի, 2015 | 10:29

china Group Photo at the Church_10 Jan 2015 (1)2014թ. հունվարի 10-ին Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում Հեռավոր Արևելքի հայկական համայնքները միասին տոնեցին Սուրբ Ծնունդը:
Թայլանդում հայկական պատարագ տրվեց  Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի առաջնորդությամբ:

Եպիսկոպոս Նաջարյանը նշեց, որ հուզումնալից է տեսնել Հեռավոր Արևելքի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, որոնք ամուր են պահում իրենց նախնիների հավատքը:

Թայլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս պրն. Արտո Արթինյանը նշեց, որ Հեռավոր Արևելքում հայկական համայնքները մեծանում են, և շատ կարևոր է Հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները: Բանգկոկ էր ժամանել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:
Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի <<Գրանդ Հայաթ Էրավանում>>:

Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաև տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմարի եկեղեցիները:

2014թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը ժամանեց Մյանմար, Չինաստանում հայկական համայնքը տասնամյակներ անց կազմակերպեց հայկական պատարագ, Գալուստ Գուլբենկյան հիմնադրամը 2 ակադեմիական կրթաթոշական հատկացրեց Չինաստանում հայկական ներկայության պատմությունն ուսումնասիրելու համար:
Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը նշեց. << Ի շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանց՝ Հեռավոր Արևելքում հայկական համայնքներն արագորեն մեծանում են:

Հեռավոր Արևելքում հայկական համայնքներով հետաքրքվողները կարող են այցելել հետևյալ կայքեր:http://www.chinahay.com, http://www.armenianconsulatethailand.com, http://www.armeniansinasia.org 


Առնչվող նյութեր
1. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
2. Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը Չինական եւ Եվրոպական Արվեստի առաջին բիենալեում
3. Չինաստանը 10 միլիոն յուանի օգնություն կտրամադրի Հայաստանին. նախարար Վիգեն Սարգսյանը Պեկինում
4. Աշխարհակարգային իրադրություններ եւ չինական բեւեռի կայացման ընթացքը
5. Երկրագունդէն վար մի՛ իյնար. Չինաստանի հայ համայնքները 1880-1950 թվականներին
6. «Չինական ճեպանկարներ». Հին բարեկամության և համագործակցության նոր զարգացումները
7. Չինական ճեպանկարների գույներն ու երանգները
8. Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
9. Անահիտ Պարզյանը Չինաստանի Նանջինգի համալսարանում ներկայացրել է ԱՄՆ-ի կիբերանվտանգության վերաբերյալ իր հետազոտությունը
10. Չինաստան. Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: