ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը

07 սեպտեմբերի, 2017 | 10:07

Ստեփանակերտ.- Սեպտեմբերի 7-ին Արցախի  Ազգային ժողովում կայացել է հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձմանը:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

ԱՀ նախագահի երդման համար ԱԺ-ի դահլիճ է բերվել Արցախի Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:

ԱՀ նախագահի պաշտոնը ստանձնելու համար ժողովրդին տրված երդման իր խոսքում Բակո Սահակյանն ասել է. «Ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությանը օրհնության կարգ է կատարել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, այնուհետև՝ շնորհավորանքի խոսք հղել Բակո Սահակյանին:

Երդման հանդիսավոր խոսքից հետո Բ. Սահակյանը Խորհրդարանում հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է, որ հուլիսի 19-ին ԱԺ կողմից հրավիրված հատուկ նիստի ժամանակ ինքը ելույթ է ունեցել՝ իբրև նախագահի թեկնածու, որտեղ ներկայացրել է իր և իր թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի տեսակետները, մոտեցումները՝ Արցախի անվտանգության ապահովման, քաղաքացիների բարեկեցության աստիճանի բարձրացման ուղղությամբ:

«Այդ ելույթում մանրամասն անդրադարձել եմ բանակաշինությանը, մեր զինված ուժերի մարտական ոգու և պատրաստվածության հետևողական բարձրացմանը, զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը: Հատուկ ուշադրության եմ արժանացրել ժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր կողմից ապագայում իրականացվելիք աշխատանքները: Մատնանշել եմ այն աշխատանքները, որոնք մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության ոլորտներում: Ներկայացրել եմ, թե ապագայում ինչպիսին է լինելու պետության քաղաքականությունը: Առանձնահատուկ նշել եմ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթական համակարգի, մշակութային ոլորտի, զբոսաշրջության, սպորտի, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և հասարակական կյանքի ձևավորմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը: Այսօր ձեր ներկայությամբ ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ մենք ձեզ հետ միասին ունակ ենք գիտակցված, հետևողական աշխատանքներ իրականացնել՝ նշվածս ծրագրերը և առաջադրանքները կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասել է Բակո Սահակյանը:

Իսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ԱՀ նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը յուրատեսակ ամփոփումն է այն գործընթացների, որոնք սկիզբ են առել ԱՀ նոր Սահմանադրության ընդունմամբ:

«Այսօրվա հանդիսավոր միջոցառմամբ միաժամանակ քաղաքական նոր փուլի մեկնարկ է տրվում մեր երկրում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է՝ առկա իրողությունների հաշվառմամբ»,- նշել է Ա. Ղուլյանը:

ԱԺ հատուկ նիստին ներկա էր ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱՀ անվտանգության խորհրդի և կառավարության անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան շարժման մասնակիցներ, հանրային գործիչներ:

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
6. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
7. Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
8. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
9. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
10. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: