ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բալթյան հայերի միության հայտարարությունը

21 ապրիլի, 2018 | 14:08

Բալթյան հայերի միությունը, որը Լիտվայում հայերին միավորող և Լատվիայում ու Էստոնաիյում հայերի հետ համագործակցող կազմակերպություն է, ցանկանում է հայտարարություն անել պրն Արմեն Բաբայանի և իր ընտանիքի կողմից երեկ Լիտվայում ՀՀ դեսպանության վրա հարձակման փորձի առնչությամբ:

Լիտվայում հայերի շրջանում քաջ հայտնի է, որ պրն Բաբայանին երկար տարիներ ամբողջությամբ աջակցել և ֆինանսավորել է ադրբեջանական արմատներով գործարար պրն Իդրաք Դադաշևը: Պրն Բաբայանը բացահայտ կերպով և լայնորեն պնդում է, որ ղարաբաղցիները հայերի թշնամիներն են, մինչդեռ ադրբեջանցիները՝ մեր ընկերները:

Բալթյան հայերի միության բոլոր հայերի անունից մենց ցանկանում ենք հայտարարել, որ պրն Բաբայանի կողմից իր նկարները հավաքելու պատրվակով երեկ ձեռնարկած սադրանքը կազմակերպված էր իր կողմից և ամենայն հավանականությամբ իր ադրբեջանցի հովանավոր պրն Իդրաք Դադաշևի հավանությամբ, ու որևէ աղերս չունի Լիտվայում հայերի համայնքի հետ:

Լիտվայում մի քանի հայկական համայնքային կազմակերպություններ կան, և նրանցից ոչ մեկը չի սատարում նրա պնդումները և գործողությունները:

Մենք անհանգստացած ենք, որ հայկական ընդդիմությունից որոշ անհատներ սոցիալական ցանցերի միջոցով տարածում են այս սկանդալային անհատնի չափազանց կասկածելի գործողության գրառումները։

Մեր մտահոգությունն արտահայտելով Հայաստանում լարվածության սրացման առնչությամբ և դիմելով մեր համերկրացիներին՝ զերծ մնալու ուժի ցանկացած գործադրումից և լուծելու խնդիրները խաղաղ ճանապարհով՝ մենք չենք ողջունում ընդհանրապես դեսպանությունների վրա հարձակումները: Նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, և ոչ թե որևէ առանձին քաղաքական ուժ կամ անհատ:


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. Ինչպե՞ս ընտրել դատարանների անկախացման լավագույն մեխանիզմը. հանդիպում-քննարկում
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
6. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
7. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
8. Նոր բացահայտում Մարտի 1-ի գործով. հետախուզում նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ
9. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
10. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: