ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

23 մարտի, 2017 | 09:00

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության հանդիսավոր բացումը 2017թ. մարտի 23-ին ժամը 18:00-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում:

 rudolf 1. Motherhood

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության բացումը՝ նվիրված մեծանուն հայ արվեստագետի 80-ամյա հոբելյանին: Ռուդոլֆ Խաչատրյանը բազմակողմանի ստեղծագործական կյանք է ապրել, տարբեր գեղարվեստական շրջափուլերով՝ թողնելով շատ հարուստ գեղարվեստական ժառանգություն: Ցուցադրությունում ընդգրկված են ստեղծագործություններ ինչպես մասնավոր հավաքածուներից, այնպես էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահից և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է այս հետահայաց ցուցադրության միջոցով ներկայացնելու Ռուդոլֆ Խաչատրյանի անցած ողջ ստեղծագործական ուղին՝ սկսած 1950-ական թվականներից մինչև 2000-ականներ: «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցահանդեսի շրջանակներում առկա են նկարչի առավել հայտնի լևկասի վրա արված իրապաշտական ստեղծագործությունները: Բացի այդ արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա տեսնելու արվեստագետի ուշ շրջանի յուրահատուկ կերպարներն ու քանդակները, ինչպես նաև վաղ պատանեկան շրջանի աշխատանքները՝ բացահայտելով Ռուդոլֆ Խաչատրյան «բազմաչափ» արվեստագետին:

«Իր արվեստով Ռուդոլֆ Խաչատրյանն արտահայտում է տեսանելի և անտեսանելի աշխարհների սեփական պատկերացումները, որոնք հայտնվում են ինչպես երկչափ պատկերներում, այնպես էլ տարածական հորինվածքներում, անդրադարձնելով արվեստագետի գաղափարներն ու տեսիլքը բազմաչափ տիեզերքի մասին: Ցուցադրությանը ներկայացված են արվեստագետի հեղինակած 34 աշխատանքներ պետական և մասնավոր հավաքածուներից, որոնց ժամանակագրական և ոճային համադրությունը առիթ է ընծայում վերարժևորելու Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործական ուղին և ժառանգությունը:»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ցուցադրությունը գործելու է 2017թ. մարտի 23-ից մինչև հունիսի 4-ը: Հանրային բացումը կլինի մարտի 24: Մուտքն անվճար է:

Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է Երևանում 1937թ.: 1951թ. մի քանի ամիս սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, որտեղից հեռացվել է ուսուցման սկզբունքների հետ անհամաձայնության համար: 1952թ. հանդիպել է Երվանդ Քոչարին, ով դարձել է պատանի նկարչի ուսուցիչն ու ավագ ընկերը: 1955թ. մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցադրությունների: 1960թ. դառնում է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1950-1960-ական թթ. մի շարք փառատոների շրջանակում արժանանում է ոսկե և արծաթե շքանշանների իր ստեղծագործությունների համար: 1961թ. Պետական պատկերասրահը ձեռք է բերում Հայաստանի մշակութային գործիչների մի քանի դիմանկար: 1971թ. ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: 1977թ. արժանանում է Հայաստանի վաստակավոր, իսկ 1984թ.՝ ժողովրդական նկարչի կոչումներին: 1989-1994 թթ. ապրում և ստեղծագործում է Լոնդոնում: 1997թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանին: 2002թ. ընտրվում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ: 2003թ. արժանանում է ՀՀ Մովսես Խորենացու մեդալին, ինչպես նաև «Ֆրանց Կաֆկա» եվրոպական ընկերության ոսկե մեդալին: Արվեստագետը մահացել է Գերմանիայում 2007թ.:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

rudolf 2. Self-portrait rudolf 3. Multidimensional Objects


Առնչվող նյութեր
1. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
2. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
3. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
4. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
5. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
6. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
7. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
8. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
9. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/
10. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2.Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
3.Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
4.Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
5.Նախագահը հյուրընկալում է երեխաներին
6.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
7.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8.Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
9.Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10.Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: