ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բազմամարդ հայկական երթ Ստոքհոլմում

12 ապրիլի, 2016 | 23:19

stokholm tsuits 2016Ապրիլի 12-ին, երեքշաբթի երեկոյան Ստոքհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում հարյուրավոր հայեր հայկական, Արցախի եւ շվեդական դրոշներով լուռ երթով ուղեւորվեցին դեպի շվեդական պառլամենտ՝ ի բողոք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Խաղաղ երթին ականատես էին անցորդները, ովքեր վստահ հեռուստացույցով տեսել եւ մամուլով լսել էին նախորդ օրերի թուրք- ադրբեջանա-թուրքմենական  մի քանի տասնյակի հասնող խմբի հայատյաց եւ ռասիստական բղավոցները՝ որը խիստ զայրույթ եւ արգահատանք էր առաջացրել երկրով մեկ բնակչության մեջ, եւ ահա ի հակակշիռ դրան, այս անգամ տեսնում էին շվեդահայերի կողմից  որդեգրած մարդկային արժեհամակարգի  որակական տարբերությունները:

Պալատին կից հրապարակում՝ պառլամենտի մոտ, երթի մասնակիցները համախմբվելով՝ հոգեւոր հոր աղոթքից հետո պատերազմը դատապարտող լոզունգներով արտահայտեցին իրենց բողոքն ու զայրույթը:

Ընթերցվեց համայնքի կողմից Շվեդիայի իշխանություններին ուղարկված նամակը, ուր դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները, պահանջվում էր, որ Շվեդիան,  որպես Մինսկի անդամ երկիր   կատարի իր բաժին պարտավորությունները եւ դատապարտի Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծվող ռազմական եւ անմարդկային գործողությունները:

stokholm tsuits 3

Ցույցին իրենց զորակցությունն էին բերել նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչներ:

Տողերիս գրության ժամանակ Շվեդական հեռուստացույցը իր հիմնական լուրերի հենց առաջին բաժնում հայտարարեց Շվեդիայում Հայաստանի Հանրապերության դեսպանության կողմից բողոքի նոտայի մասին՝ հղված Շվեդական արտգործնախարարության, որպեսզի Շվեդիան դատապարտի այս կարգի այլատյացության գործունեությունները:
Կրկին, բայց այս անգամ առավել հստակ եւ շեշտակի ցուցադրվեց Թուրքական Կենտրոնական կազմակերպության փոխնախագահի արգահատելի խոսքերը: Շվեդիայի կրթադաստիարակչական նախարարուհին խստիվ դատապարտելով այն ինչ տեղի էր ունեցել, խոստացավ հարցը անպայման հետաքննության առարկա դարձնել, մի այլ պատասխանատու պաշտոնյա նկատել տվեց, որ այս մի քանի տարիների ընթացքում այդ կազմակերպությունը ստացել է շուրջ չորս միլիոն նպաստ եւ օրենքի պահանջի համաձայն հետ պիտի վերադարձվի՝ քանի որ չի ծառայել կրթադաստիարակչական նպատակներին:

Հաղորդավարը տաղավար էր հրավիրել արտաքին հարաբերությունների մեկնաբանին, որը խիտ, բայց բովանդակալից անդրադարձ կատարեց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Ցույց տրվեց նաեւ օրվա հանրահավաքից մի բաժին:

Ըստ հաղորդավարի ցույցին մասնակցում էին շուրջ 500 հոգի:

Կարո Հակոբյան 

Եվրոպայի Հայերի համագումարի նախագահ

Շվեդիա, 12 ապրիլ 2016

Լուսանկարները՝ հեղինակի եւ Շվեդի հայեր ֆեյսբուքյան խմբի

stokholm


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
2. Ցուցարարներու Եւ Նախագահին Միջեւ Հանդիպումէն Ետք Իսկ՝ Արցախի Մէջ Բողոքը Կը Շարունակուի
3. Կոչ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը
4. Ցույց Հաագայում, հերթական հանրագիրը խորհրդարանին և միջադեպ ազգությամբ թուրք պատգամավորի հետ
5. «Պետք է ամուր կառույց ստեղծել, հավատ ներշնչել, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին». Կարո Հակոբյան
6. ՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7. Հուլիսի 22-ին Պրահայում տեղի կունենա հավաք՝ ի աջակցություն Հայաստանում սկսված շարժման
8. Հակաիսլամական ցույց Պրահայում, լուսանկարներ
9. Շվեդիայում եւ Նորվեգիայում հիշատակել են Հայոց ցեղասպանությունը
10. Ապրիլի 23-ին հանրահավաք-ցույց Ամստերդամի կենտրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
2.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
3.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
5.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
6.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
7.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
8.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
9.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
10.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: