ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բազմադարյա Հայ գրքարվեստը Պրահայում-ցուցահանդես, համերգ եւ դասախոսություններ

15 հոկտեմբերի, 2016 | 15:57

Plakát.indd

Պրահա, Կլեմենտինում. Հայաստանի և Չեխիայի Ազգային գրադարանները ՀՀ մշակույթի նախարարության և Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո կազմակերպում են «Որք զծորանս Հոգւոյն արբին» Հայ գրքարուեստը դարերի ընթացքում,, խորագիրով բացառիկ ցուցահանդեսը: Այցելուները կարող են ականատես լինել ամենավաղ շրջանի հայ գրավոր գանձերի հազվագյուտ հավաքածուների, ինչպես նաև չեխերենից-հայերեն և հայերենից-չեխերեն գրական գործերի տպագրված թարգմանությունների և Հայոց Եղեռնին վերաբերող գրականությանը: Ցուցասրահում ներկայացված է լինելու 75 ցուցանմուշ` երկու ազգային գրադարանների, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից:

«Ցուցահանդեսը ներառում է ավելի քան քսան հազվագյուտ և հին հայկական տպագիր գրքեր, այդ թվում նաև հոգևոր և երաժշտական բնույթի», – վկայում է ցուցահանդեսի և մենագրություն-պատկերագրքի (կատալոգի) համակարգող Հայկ Ութիջյանը, հիշեցնելով, որ այս բացառիկ մշակութային ձեռնարկը նվիրված է Ամստերդամում տպագրված առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին եւ զուգադիպել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

«Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք ներկայացնել այցելուներին հայ տպագրության իսկապես համապարփակ և բազմաբովանդակ մի ցուցադրություն, որն ընդգրկում է, օրինակ, վաղ շրջանից` Ս. Գրիգոր Նարեկացու աշխատությունները, իսկ ժամանակակից շրջանից` չեխ հեղինակների այնպիսի հայերեն թարգմանություններ, ինչպիսին է, օրինակ, Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը», – ասում է Հայկ Ութիջյանը: Ամենահին ցուցանմուշների շարքում կարող եք գտնել 1513թ.-ի Տաղարանը, 1664թ.-ի Շարակնոցը կամ 1666թ.-ի Աստվածաշունչը:

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են դասախոսություններ:
Ցանկացողները կարող են մասնակցել երեք դասախոսությունների, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 13-ին, 17-ին եւ 18-ին ժամը 19:00-ին Կլեմենտինումի նիստերի դահլիճում հետևյալ թեմաների շուրջ.

Հոկտեմբերի 13-ին – Սուրբ Գրիգոր Նարեկացի «Հրեշտակային Վարդապետ», – Ընդհանրական եկեղեցվոյ վարդապետ:

Հոկտեմբերի 17-ին – «Որք զծորանս Հոգւոյն արբին» – հայկական եկեղեցական երաժշտություն:

Հոկտեմբերի 18-ին – Հայոց ցեղասպանությունը և ասորիների ու հույների բնաջնջումն Օսմանյան կայսրությունում 1914թ-ից մինչև 1923թ.:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 11-ին, որի մուտքը միայն հրավիրատոմսերով է։

Ցուցահանդեսը գործելու է. 2016թ. հոկտեմբերի 12-ից 25-ը, երեքշաբթի- կիրակի, ժ. 10:30ից – 18:00 Կլեմենտինումի պատկերասրահում: Ցուցահանդեսի և դասախոսությունների մուտքն անվճար է:

Ցուցահանդեսի փակումը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին ժ.19.30-ին, Կլեմենտինումի հայլեպատ մատուռում (Mirror Chapel)` դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարած Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով: Ծրագրում կհնչեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարեհ Սահակյանցի մշակմամբ:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.nkp.cz ևwww.klementinum.cz։

Ցուցահանդեսի առիթով Հայկ Ութիջյանի խմբագրությամբ լույս է տեսել նաեւ մենագրություն-պատկերագիրք։

Ցուցահանդեսին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։

Հասցեն՝  Galerii Klementinum

National Library of the Czech Republic, entrance from the Mariánské Square, Gate B2
Klementinum 190
110 00 Prague 1
Czech Republic

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. «Քարերի պոեզիա. Անի». ցուցահանդես Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: