ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

04 հունիսի, 2018 | 19:24

Քիչ առաջ Ստեփանակերտում ավարտվել է հունիսի 2-ին կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցում մեկնարկած բողոքի ակցիան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում անդրադարձավօրեր առաջ Արցախում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Որևէ կասկած չկա, ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքըմտահոգություններ է առաջացնում: Եթե չասենք դատապարտելի, ապա ընդհանուր առմամբանընդունելի է ներհայաստանյան հարցերը բռնությամբ լուծելու ցանկացած փորձ, անկախնրանից՝ ո՞ւմ կողմից է կիրառվում»,- ասաց Նիկոլ ՓԱշինյանը շեշտելով, որ ստեղծվածիրավիճակը կոնկրետ լուծումներ պետք է ստանա, ինչպես նաև պետք է դառնահամապատասխան հետևությունների ու եզրահանգումների առիթ:

«Ես ուշի ուշով հետևում եմ Արցախում ծավալվող իրադարձություններին, մշտական կապիմեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և գոհունակությամբ եմարձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց պահանջները և դրանցմտահոգությունների վերաբերյալ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Արցախի նախագահը նաև ասել է, որ պատրաստ է ի կատար ածել այդպայմանավորվածությունները և ամբողջական քննություն իրականացնել»:

Ըստ Փաշինյանի՝ այժմ գործընթացը հասել է մի փուլի, երբ մեր հայրենակիցները՝ցուցարարները, պետք է Արցախի նախագահին հնարավորություն տան իրականացնելուձեռք բերված պայմանավորվածությունները:

«Կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հանդարտ, ոչնյարդային վիճակում»,-ասաց նա: Նաև հավելեց, որ եթե ի կատար չածվենպայմանավորվածությունները, եթե համարժեք հետևություններ չարվեն, ապա բողոքիգործողությունները կարող են շարունակվել:

«Ըստ էության՝ ցույցն իր նպատակին հասել է, և կարծում եմ, որ հիմա գնդակը Արցախիիշխանությունների դաշտում է, հիմա ճիշտ կլինի, որ հարգելի ցուցարարները գնդակըթողնեն իշխանությունների դաշտում, և եթե իրավիճակը չհանգուցալուծվիպայմանավորվածությունների շրջանակում, այդ դեպքում ցուցարարները կարող են այն հետբերել նորից իրենց դաշտ»:

Եզրափակելով իր խոսքը, ՀՀ վարչապետը հայտարարեց՝ իր եղբայրական կոչը, խնդրանքն է, որպեսզի բողոքի գործողություններն Արցախում դադարեցվեն կամ գոնե կասեցվեն:

Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցների հետ հերթական անգամ հանդիպելու էին եկել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, ովքեր ներկայացրել են ստեղծված իրավիճակի առիթով այսօր Խորհրդարանում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ քննարկված հարցերի մանրամասները, ինչպես նաև Հանրապետության Նախագահի մոտ հրավիրված կառավարության ընդլայնված նիստի արդյունքները:

ԱՀ պետական նախարարը նախ հանդիպել է նախաձեռնող խմբի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել են փողոցում հավաքված ցուցարարներին:

Ա. Հարությունյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր բարձրաձայնեցին հանրային հրատապություն ունեցող խնդիրների մասին:

 ‹‹Դուք նոր էջ եք բացել Արցախի պատմության մեջ: Առաջին անգամ անկախ Արցախում սկսվել է շարժում, որը ծագել է ինքնաբուխ՝ ունենալով հստակ օրակարգ: Այսօր կայացած կառավարության նիստում քննարկվել է ձեր կողմից բարձրացված պահանջները, Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և արվել դիտողություններ: Քննարկվել է ոչ միայն, այլև ողջ համակարգում կադրային և կառուցվածքային ձևաչափերում փոփոխություններն ամենասեղմ ժամկետներում իրագործելու խնդիրը: Ստեղծվելու է հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկվելու են նաև ակցիան նախաձեռնած մի խումբ անդամներ, ովքեր հանրային վերահսկողություն են իրականացնելու նախատեսվող բարեփոխումները կյանքի կոչելու համար››,- ասել է Ա. Հարությունյանը:

 Պետական նախարարը ակցիայի մասնակիցներին է ներկայացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած կոչը, որտեղ վերջինս փողոց դուրս եկած մարդկանց հորդորել է հնարավորություն տալ իշխանություններին՝ իրագործելու խոստացված բարեփոխումները:

Նախաձեռնող խմբի անդամներն ընդառաջել են պետնախարարի կոչին և խոստացել դադարեցնել բողոքի ակցիան: Շարժման առաջնորդ Դավիթ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ վստահելու և աջակցելու համար:

‹‹Շնորհակալություն ենք հայտնում Արցախի իշխանություններին՝ ի դեմս Նախագահ Բակո Սահակյանի և պետնախարար Արայիկ Հարությունյանի, մեզ ընդառաջելու և մեր պահանջներին արձագանքելու համար, ինչպես նաև ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ կապված Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Սա Արցախի ժողովրդի հաղթանակն է››,- եզրափակել է Դ. Սիմոնյանը՝ ակցիայի մասնակիցներին տուն վերադառնալու կոչ անելով՝ խոստանալով, որ նրանք կլինեն հետևողական՝ այս օրերի ընթացքում հանրության կողմից բարձրացված հարցերին լուծում տալու գործում:

 


Առնչվող նյութեր
1. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
2. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
3. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
4. Օտար պետությունների ղեկավարների հայկական պարը՝ պետական ընթրիքի ընթացքում
5. Հայկ Մարությանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի լիազորությունները
6. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
7. Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները. լուսանկարներ եւ գուլպաներ Կանադայի վարչապետին
8. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
9. Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Նիկոլ Փաշինյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում
10. Հայաստանի վարչապետը՝ Ֆրանկոֆոնիայի գործարար ֆորումում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
3.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
4.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
5.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
7.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
8.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
9.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
10.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: