ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախ- Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

19 մայիսի, 2016 | 09:11

levon-mnacakanyanՄայիսի 18-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին, բացի միավորման և զորամասերիհրամանատարական կազմից, մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:

Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Վերջում Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ըստ ուղղությունների ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
4. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
7. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
8. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
9. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
10. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: