ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախցի Սարիբեկ Սարգսյանը լեհական Ռովի փառատոնում

11 օգոստոսի, 2017 | 05:22

Միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն Լեհաստանի Ռովի քաղաքում

2017 թվականի օգոստոսի 6-ից 8-ը Լեհաստանի Ռովի քաղաքում տեղի ունեցավ միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն, որը կազմակերպվել էր «Ադամանդե ձայն» հիմնադրամի կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Սլուպսկի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո:


Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Ուստկա համայնքի ղեկավար Աննա Սոբչուկ-Յոդլովսկան, Ռովիի քաղաքապետ Յադվիգա Ֆուդալան, բազմաթիվ այլ հյուրեր։

Փառատոնի մեկ օրն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին և Լեհաստանի հայ համայնքին։ Ելույթ ունենալով հայկական օրվա միջոցառումների բացման արարողության ժամանակ՝ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին Լեհաստանի հայ համայնքի համար հոբելյանական այս տարում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դեսպան Ղազարյանը ընդգծեց, որ հայ համայնքի 650-ամյա հոբելյանը լավ առիթ է ընձեռում հայ-լեհական դարավոր բարեկամության մասին խոսելու համար, բարեմակություն, որի հիմքում ընկած է Լեհաստանում հայերի՝ մի քանի հարյուրամյակների պատմություն ունեցող ներկայությունը։
Միջոցառմանը հայկական երգերի կատարումներով հանդես եկավ Արցախը ներկայացնող Սարիբեկ Սարգսյանը: Հանդիսատեսին ներկայացվեց Լեհաստանի Հայկական հիմնադրամի ջանքերով նկարահանված Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչովայի մասին պատմող ֆիլմը:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
8. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում
9. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
10. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: