ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել

15 հուլիսի, 2017 | 14:30

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում երեկ՝ հուլիսի 14-ին, բացվել է «Մեծ կինոն` փոքր գյուղում» խորագրով ֆիլմերի փառատոնը, որը մեկնարկել է արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հեղինակայի ֆիլմի ցուցադրությամբ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես էեկել Խաչմաչի դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը, ով, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Ջիվան Ավետիսյանին՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար և նշել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, դիտելով այս յուրօրինակ ֆիլմը, նորից իրենց ձայնը կբարձրացնեն Արցախի անկախության ճանաչման հարցով:

«Մեզ համար շատ հաճելի է դիտել մեր համագյուղացի, տաղանդաշատ կինոռեժիսոր Ջ. Ավետիսյանի ֆիլմերը»,-իր խոսքի մեջ նշել է Ս. Մնացականյանը:

«Արցախպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ով նաև փառատոնի նախաձեռնողներից է, իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մեր նպատակն Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելն է: Կինոն քարոզչական ամենահզոր զենքերից մեկն է, և այն մենք պետք է ճիշտ օգտագործենք: Ջիվանը, լինելով արցախցի, կարողացել է արցախցու տեսանկյունից աշխարհին ճիշտ ներկայացնել արցախյան հարցը: Ե՛վ «Թևանիկը», և՛ «Վերջին բնակիչը» ֆիլմերում, որոնք նկարահանվել են Արցախում, այդ հիմնախնդրի ներկայացման հաջողված փորձն է»:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ իրենք ընկերներով նախաձեռնել են հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, որի մեկնարկը տրվել է հենց է իր պապենական Խաչմաչ գյուղից:

«Ցուցադրելու եմ իմ նկարահանած վերջին 3ֆիլմերը՝ «Թևանիկ», «Ընդհատված մանկություն» և «Վերջին բնակիչը»: Նպատակ ունենք ցուցադրությունները դարձնել ամենամյա և միջազգային:

Ամեն տարի ես կհրավիրեմ նաև իմ գործընկերներին, ովքեր նույնպես իրենց հեղինակային ֆիլմերը կցուցադրեն մեր գյուղում: Այսպիսով, մենք նրանց ուշադրությունը կբևեռենք Արցախի վրա. գալով այստեղ՝ նրանք կծանոթանան Արցախի աշխարհագրությանն ու պատմական անցյալին ու ներկային, մեր մշակույթին, կենցաղին և որ ամենակարևորն է՝ ղարաբաղյան հիմնախնդրին: Այդ ամենն օտարերկրացիները հետագայում կօգտագործեն Արցախի մասին նկարահանվելիք իրենց ֆիլմերում,-ասել է Ջ. Ավետիսյանը և ավելացրել,-12 տարի առաջ ես իմ հեղինակային ֆիլմով մասնակցել եմ միջազգային կինոփառատոների. մարդիկ այն ժամանակ չգիտեն ո՛չ Արցախի. ո՛չ էլ ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Կինոյով ղարաբաղյան հարցը միջազգայնացնելու վառ օրինակ է «Վերջին բնակիչը» ֆիլմը. այն ունի միջազգային համարտադրողներ և օտարազգի դերասանական կազմ:

Գլխավոր դերում հանդես եկող պարսիկ դերասանուհին եղել էր Արցախում, անձամբ շփվել մարդկանց հետ, լսել պատմություններ, հանդիպել մշակութային գործիչներին, քայլել փողոցներով, ապրել մեր առօրյայով, մոտիկից ճանաչել Արցախն ու արցախցիներին: Ի դեպ, նա հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»»:

Ջ. Ավետիսյանի խոսքով՝ եթե առաջարկներ լինեն, ինքը պատրաստ է իր ֆիլմերը ցուցադրել նաև Արցախի այլ գյուղերում ևս:

ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ մեզ հետ զրույցում նշել է. «Նման նախաձեռնությամբ հանդես գալը հրաշալի գաղափար է: Իսկապես, շատ կարևոր է Արցախի մասին ճշմարտացի ֆիլմեր ունենալը, իսկ Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը, միանշանակ, այդպիսին են: Դրանք պատերազմի մասին ֆիլմեր են, ուր կան մարդկային խեղված ճակատագրեր: Ցանկալի կլինի, որ այդպիսի ցուցադրությունները շարունակական լինեն: Չնայած այստեղ՝ կինոռեժիսորի հայրենիքում, ցուցադրվելը բոլորովին այլ հաճելի զգացողություն է, բայց ցանկալի կլիներ, որ դրանք ցուցադրվեն նաև աշխարհի ամենահեղինակավոր կինոդահլիճներում ևս. անկախ ազգային պատկանելիությունից՝ դրանք կհետաքրքրեն բոլորին»:


Տեղեկացնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Խաչմաչ գյուղի համայնքի կենտրոնում տեղի է ունենալու «Ընդհատված մանկություն» ֆիլմի ցուցադրությունը, իսկ հուլիսի 16-ին՝ «վերջին բնակիչը»: Մուտքն ազատ է:

Միջոցառմանը  ներկա  էին   ԱՀ   ԱԺ  պատգամավորներ, համագյուղացիներ, հյուրեր  և  այլք:


Առնչվող նյութեր
1. Էդ. Նալբանդյան. ,,Արցախը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին,,
2. 20.7 միլիոն տոլար Հայաստանին. ԱՄՆ Ծերակոյտի Յանձնախումբը Վաւերացուց Արցախի Եւ Հայաստանի Ի Նպաստ Որոշումներ
3. «Վերջին բնակիչը» ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում
4. Բակո Սահակյանը պաշտոնապես ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը
5. ՄԱԿ-ում տարածվել է Արցախի արտգործնախարարության փաստաթուղթը
6. «Սասունցի Դավիթ» օպերայի առաջնախաղը Շուշիում
7. Արցախի Հանրապետութեան 26-րդ տարեդարձ. Խաղաղութեան հեռանկարը կը մնայ մութ
8. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
9. Արցախ. Թալիշը վերականգնվում է
10. Արցախում զոհվել է Արման Մովսիսյանը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: