ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախում ավարտվեց Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ
23 հոկտեմբերի, 2016 | 23:56
Հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ամփոփվեցին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները:

lragroghner-artsach-1Այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անց են կացվել լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը:

«Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմատիկ ուղղություններով:

Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում առկա խնդիրների, լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով լուծմանը խթանելուն:

Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության և Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում նշել է. «Արցախը սոսկ ռազմական տարածք չէ, այն առաջին հերթին հայրենիք է, ուր ապրում է մի հերոսական ժողովուրդ: Այս երկիրը պետք է ապրի, օրեցօր զարգանա ու հզորանա` ունենալով հզոր տնտեսություն: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք այս նշանաբանով` «Արցախն իր պատմական հայրենիքում պետք է ազատ ու անկախ ապրի»:

Մենք պետք է շատ ակտիվ լինենք, պիտի շարունակենք գրել Արցախի հերոս պաշտպանների, ապրիլյան պատերազմի ընթացքում թշնամու կողմից կատարված ոճրագործությունների մասին, վերլուծենք մեր բացթողումները, ընդգծենք մեր հաջողությունները:

lragroghner-artsach-3Հայաստանի ուժեղացման գրավականը տնտեսության զարգացումն և հզորացումն է: Դուք` լրագրողներդ, պետք է խոսեք, գրեք այդ մասին, ներկայացնեք դրանք, նպաստեք, ոգևորեք, ուժ տաք բոլոր նրանց, ովքեր, գալով Հայաստան, ներդրում են անում` ի նպաստ հայրենիքի բարօրության: Հայաստանի զարգացումը պետք է դառնա Սփյուռքի մեր գործընկերների մտքի, գրչի, ոգու կարևոր գրավականը»:

Անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության անելիքներին` նախարար Հակոբյանը մասնավորապես ասել է. «Սիրել հայրենիքը, Սփյուռքի երիտասարդությանը բերել պատմական հայրենիք, հայրենաճանաչության խնդիր լուծել, տեղյակ լինել Արցախում ապրող հայերի վիճակին, Հայաստանի հզորացմանը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցին, Ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գործընթացին, Սփյուռքում ուծացման դեմ պայքարին, հայոց լեզվին, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերին օգնելը, հայ եկեղեցու շուրջ հայ ժողովրդի համախմբումը  – սրանք են համահայկական օրակարգի հարցերը, որոնք մենք պետք է մշտապես պահենք թերթերի, ամսագրերի, կառույցների գլխավերևում: Եկե’ք, ուրեմն, միանանք` առաջնորդվելով Հայաստան-Արցախ-Սփյուռք կարգախոսով»:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ:

Համաժողովի ընթացքում մասնակիցներն եղան առաջնագծում, հանդիպեցին սահմանը պաշտպանող զինվորներին, ականատես եղան պաշտպանական կառույցների արդիականացման ինժեներական աշխատանքներին:

Երեկոյան Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը համաժողովի մասնակիցներին հրավիրեց պաշտոնական ընթրիքի:

lragroghner-arcah-bako-sahakyan

Հոկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով Սփյուռքից ժամանած հյուրերին՝ Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարևոր են, հետաքրքիր ու հրատապ` տեղեկատվական ոլորտը որակելով մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:

«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջեւ»,- ընդգծել է երկրի Նախագահ Բակո Սահակյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Նախագահ Բակո Սահակյանին՝ համաժողովի մասնակիցներին ընդունելու համար և հավելել, որ Արցախում անցկացրած օրերը Սփյուռքից ժամանած լրագրողներին ուժ, նոր լիցքեր կհաղորդեն, և վերադառնալով իրենց երկրներ՝ կշարունակեն անել հնարավոր ամեն ինչ՝ հանուն Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի:

«Այսօր մենք պատերազմական իրավիճակում ենք ապրում: Պատերազմն ունի ռազմական, դիվանագիտական, տնտեսական և լրատվական բնույթ: Դուք այն  զինվորներն եք, որոնք անդամագրվել են իրական ու վիրտուալ դաշտին և  պայքարում են այդ տարածքում, պայքարում են այս սահմաններից դուրս: Եթե այստեղ մեր հայրենապահ Արցախն է կանգնած, Դուք ձեր «սահմաններում» պայքարում եք, որ Արցախի խնդիրն իր արդարացի հանգուցալուծումը ստանա: Պայքարում եք մեր ժողվրդի անկախության և ինքնորոշման համար, փորձում Հայ դատը և հայկական իրականությունը ներկայացնել ձեր երկրների քաղաքական իշխանություններին և հասարակությանը:

Մենք քաջ գիտակցում ենք՝ եթե չլինի Արցախը, չի լինի Հայաստանը, չի լինի Հայաստանը, չի լինի հայ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստան-Արցախ-Սփյուռք բառերը յուրաքանչյուրիս սրտի, հոգու մեջ պետք է լինեն և են: Արցախը մեր հպարտությունն է, մեր խիղճն է, Սփյուռքը մեր պատիվն է, իսկ Հայաստանը՝ մեր հույսը»,- դիմելով համահայկական համաժողովի մասնակիցներին՝ նշել է Հրանուշ Հակոբյանը:

Հանդիպման ավարտին Նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի` կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հետ:

 

lragroghner-8-or-2Մինչ այդ, հոկտեմբերի  21-ին Երեւանում  Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը շարունակեց աշխատանքները «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում» թեմատիկ նիստով, որը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հարությունյանը, Լիբանանի Հայ երիտասարդաց ընկերակցության մամլո և տեղեկատվության պատասխանատու Ահարոն Շխրտմյանը:

«Սփյուռքի ուծացման ու ձուլման հոլովույթը» զեկույցով հանդես եկավ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, նա անդրադարձավ տարբեր ժամանակահատվածներում Սփյուռքի համայնքներում ուծացման գործընթացի պատճառներին և հետևանքներին, նշեց այն ուղիներն ու միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել այդ երևույթի դեմ:

Ռուսաստանի «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը ներկայացրեց Ռուսաստանում հայապահպանությանն ուղղված ծրագրերը, իրականացվող աշխատանքները և այդ գործում լրատվամիջոցների դերակատարությունը:

Օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների տարածման գործում հայ պարբերական մամուլի դերին անդրադարձավ Իրանի «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը:

«ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով համապարփակ զեկույց ներկայացրեց Ռուսաստանի «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն ու անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանին համշենահայերին աջակցելու համար: «Սփյուռքի նախարարությունը մեծապես նպաստել է համշենահայերի՝ ազգային ինքնությանը վերադարձին և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործին»,- նշեց նա:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանն անդրադարձավ ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման հարցին, նշեց այն գործիքները, որոնց կիրառմամաբ առավել արդյունավետ կդառնա այդ ներուժի համախմբումն ու ուղորդումը: Նա կարևորեց երկքաղաքացիության ինստիտուտի ընդլայնումը:

lragroghner-or-2-anzelaՖրանսիայի «Լուսավոր Ավետիս» կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա համագործակցության հանրագումարները հետագա անելիքները՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում» զեկույցը:

Նիստի ավարտին ծավալվեցին  քննարկումներ զեկույցներում արծարծված հարցերի շուրջ:

Հոկտեմբերի 21-ին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշկատանքները շարունակվեցին «Տեղեկատվական անվտանգության խնդիրներն արտակարգ իրավիճակներում» ինտերակտիվ քննարկումով, որին մասնակցում էին ոլորտի առաջատար փորձագետները:

Քննարկման մոդերատորն էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանը, կարևորելով ժամանակակից աշխարհում ռադիոյի դերը՝ որպես հուսալի տեղեկատվության աղբյուր, նշեց. «Ռադիոն եղել է, կա և մնում է տեղեկատվության տարածման ամենահուսալի, ամենակայուն համակարգերից մեկը: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին՝ նշեմ, որ  այսօր մենք ունենք բավարար փորձառու և պատրաստված կադրեր, տեխնիկական միջոցներ, և եթե խոսենք ապրիլյան պատերազմի ընթացքում մեր տեղեկատվական ակտիվությունից և գործունեությունից, ապա նշեմ, որ մենք կարողացանք աշխարհի տեղեկատվական ընհանուր հոսքերի մեջ առաջ տանել, ապացուցել մեր տեսակետներն ու դիրքորոշումը, միջազգային հանրությանը ներկայացնել իրական պատկերը, և դա վկայել է միջազգային մամուլը»:

lragroghner-or-2-argenitian«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը խոսեց այն մասին, թե ռազմաքաղաքական արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպիսի խնդիրներ կարող են ի հայտ գալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայկական սփյուռքի լրագրողական դաշտում: Նա անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում ճշգրիտ և օպերատիվ տեղեկատություն տարածելու հարցերին:

Մեդիա փորձագետ Միքայել Յալանուզյանը անդրադարձ կատարեց պատերազմական իրավիճակում լրագրողների գործունեության ազատություններին և սահմանափակումներին և առաջարկեց կարգավորել ոլորտը:

lragroghner-or-2-armanԱդրբեջանական մամուլի փորձագետ Անժելա Էլիբեկովան անդրադարձավ ադրբեջանական մամուլի ստահոդ քարոզչությանն ու կեղծարարությանը հակադարձելու մեխանիզմներին և ուղիներին:

Քննարկումներից հետո տեղի ունեցավ ակտիվ շահեկան քննարկումներ, մտքերի փոխանակություն:

Այնուհետև մեկնարկեց  «Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները» թեմայով չորրորդ նիստը, որը  վարեցին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, ՌԴ «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանը, Հունաստանի «Արձագանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արտո Դավթյանը:

lragroghner-or-2-erikՀունաստանի «Նոր Աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը ելույթ ունեցավ  «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հողը, Հայրենիքը և Պետականությունը» թեմայով:

Հանրային հեռուստաընկերության 2013-2016թթ. գործունեությունը և իրականացվող բարեփոխումները համապարփակ ներկայացրեց Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու  Էրիկ Անթառանյանը:

Նա անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության հոբելյանական 60-րդ եթերաշրջանի ընթացքում հեռուստադիտողներին ներկայացված  15 նոր հաղորդումներին, տեխնիկական ձեռքբերումներին, Հանրային հեռուստաընկերության համար տարիներ շարունակ գերխնդիր համարվող արխիվի պահպանման և թվայնացման հարցին, ինչպես նաև «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի թղթակից Սիլվա Կարավարտանյանը անդրադարձավ Լրատվական համահայկական գործելաոճի հիմնահարցերիին:

Ուկրաինայի «Հայկական տեղեկատու» հանդեսի գլխավոր խմբագիր Արտեմ Կարայանը հանգամանորեն ներկայացրեց սփյուռքյան կառույցների հետ համագործակցության իրենց փորձը:

lragroghner-or-2-saro«Արևելք» կայքի լրատվական փորձը Հալեպահայերի դիմագրաված տագնապների մասին» զեկույցով հանդես եկավ Արևելք լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սագօ Արեանը: Նա ներկայացրեց  սիրաիահայերի հիմնախնդիրների ճշմարիտ արծարծման կարևորությունը լրատվամիջոցներում:

Արգենտինայի «Նոր դարաշրջան» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդո Նեստրո Բալյանը խոսեց Հարավին Ամերիկայում Հայստանն առավել ճանաչելի դարձնելու,  հայ մշակույթն ու քաղաքակրթությունը պատշաճ ներկայացնելու հարցը:

Ելույթ ունեցավ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Կարինե Ավագյանը: Նա աանդրադարձավ Լրատվամիջոցներում տարածված  լեզվական սխալներին և կոչ արեց առավել հետևողական լինել հայոց լեզվի հարստությունն ու ճկունությունը ըստ արժանվույն կրառելու հարցում:

lragroghner-or-2-ruzanԱմփոփելով համաժողովի՝ Հայաստանում տեղի ունեցած հատվածը, նիստավար Համբիկ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին Սփյուռքի լրատվամիջոցների հանդեպ ցուցաբերած ուշադրության, սերտ համագործակցության և նմանօրինակ համաժողովները կյանքի կոչելու համար, որոնցից յուրաքանչյուրը համահայկական տեղեկատվական դաշտի կատարելագործման, հայ լրագրողական հանրության համախմբման նոր հանգրվան է:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի երևանյան երկօրյա նիստն ավարտվեց հետաքրքիր քննարկումներով, որից հետո ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը համաժողովի մասնակիցներին բարի երթ մաղթեց դեպի պատմական Արցախ, որտեղ հոկտեմբերի 22-23-ը շարունակվեցին  և ամփոփվեցին համաժողովի աշխատանքները:

Լուսանկարները՝ Արցախպրեսի եւ ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայության


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Հայերի ծառայությունը Լեհաստանի Հանրապետությանը. Գրյունվալդից մինչև Մոնտե Կասինո» խորագիրը կրող ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
2.Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
3.Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
4.Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
5.Հայաստանը՝ գործարար տուրիզմի 2017թ․-ի լավագույն ուղղություն
6.Համաձայնագիրը կհամարվի ուժի մեջ մտած համաձայնագրի վավերացման կամ հաստատման մասին վերջին ծանուցումն ավանդապահին հանձնելուց հետո-Կարեն Նազարյան
7.Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում
8.Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում
9.Լոֆտ կենտրոնում տեղի ունեցավ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի շնորհանդեսը
10.Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են ՄԱԿ-ում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: