ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա

24 հոկտեմբերի, 2018 | 08:39

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այցի ընթացքում նրան ընդունել են ԱՀ Նախագահը, ԱԳ նախարարը, ինչպես նաև հանդիպում է եղել Խորհրդարանում: Ի՞նչ հարցեր են քննարկվել, որ՞ն է եղել այցի նպատակը. այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Յարոմիր Շտետինայի հետ:

 

– Պարո՛ն Շտետինա, Արցախում Ձեր հերթական այցի ընթացքում հանդիպումներ եք ունեցել իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Ի ՞նչ հարցեր քննարկվեցին:

– Նախ պետք է ասեմ, որ ուրախ եմ կրկին Արցախ այցելելու և Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար: Կարծում եմ՝ շատ շահագրգիռ քննարկումներ ունեցանք: Մասնավորապես խոսել ենք Արցախ – Եվրամիություն ուղիղ կապերի ստեղծման հնարավորությունների մասին: Անհրաժեշտ է արագացնել այս գործընթացը: Օրինակ՝ ԵՄ կառույցներում լոբբինգի համակարգը պետք է կառուցվի Եվրախորհրդարանում Արցախի ներկայացուցիչ նշանակելու միջոցով: Առաջարկել եմ նաև որպես փորձագետ՝ Արցախից երկու հոգու ներգրավել եվրոպական խորհրդարանում փորձուսուցում անցնելու համար:

Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք այդ բոլոր հարցերը, եւ ուրախ եմ արձանագրել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են այդ հարաբերությունները ընդլայնելու եւ զարգացնելու համար:

– Արցախում ապրող ժողովրդի իրավունքները շարունակվում են կոպտորեն խախտվել Ադրբեջանի կողմից: Այդ երկրի իշխանություններն անգամ եվրոպական երկրներից պահանջում են արգելել Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժը Եվրոպայում:Եվրամիությունը կամ Եվրախորհրդարանը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում կանխարգելելու հակաժողովրդավարական այս նախաձեռնությունը:

-Եվրամիության եւ Եվրախորհրդարանի կառույցներում կան ուժեր, որոնք չեն ցանկանում այդ գործընթացը տեսնել: Բայց դա պետք է դառնա մեր ռազմաճակատը, մեր պայքարը: Ադրբեջանի ցանկությունն է Արցախի քաղաքական եւ տնտեսական համակարգը խաթարելը, եւ այդ նպատակով Բաքուն փորձում է ահաբեկել նաև Արցախ այցելողներին: Օրինակ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Արցախ կատարած իմ նախորդ այցից հետո Բաքուն դիմեց Ինտերպոլին՝ ինձ ձերբակալելու խնդրանքով, սակայն մերժում ստացավ, քանի որ այդ կազմակերպությունը քաղաքական հարցերով չի զբաղվում:

– Պարո՛ն Շտետինա, Դուք շատ վաղուց եք Արցախ այցելում և լավ ծանոթ եք մեր կառավարման համակարգին: Հետաքրքիր է՝ Արցախի դե-յուրե չճանաչված Հանրապետությունը ժողովրդավարական երկիր համարո ՞ւմ եք:

– Կարծում եմ՝ Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները: Այստեղ կա ժողովրդավարական համակարգ, գործում են բոլոր ինստիտուտները, եւ այդ ամենը կարգավորված է նոր Սահմանադրությամբ:

Բացի դրանից, Արցախի Հանրապետությունը կարողանում է կազմակերպել իր պաշտպանությունը և ունի կայացած, զարգացող տնտեսական համակարգ: Սրանք կարևոր բաղադրիչներ են, և այդ ամենը անձամբ կարող եմ հաստատել, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում ես պարբերաբար այցելում եմ Արցախ:

 Հարցազրույցը՝ Գայանե Բեգլարյանի


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
4. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
6. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
7. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
8. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
9. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
10. «Լավ լուր երկու կողմի համար». Եվրոխորհրդարանը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ պայմանագրին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: