ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում

13 նոյեմբերի, 2017 | 12:07

Դարերից ի վեր հայ ազգի  ծիսական տոների շարքում իր ուրույն տեղն է ունեցել գորգի պաշտամունքը: Սակայն տարբեր ժամանակաշրջանների ազդեցությունը, կամաց-կամաց, այդ պաշտամունքը մոռացության է տրվել   և միայն գորգերի ,,կենդանի,, վկաները, տարբեր շրջաններից որպես սուրբ մասունքներ հասել են մեզ:

Բոլոր ժամանակներում գորգերը եղել են տների զարդ, կենցաղի կարևոր արժեքավոր իր: Ընդունված է եղել, որ նորապսակներին գորգեր են նվիրել, տոներին տների պատշգամբները զարդարել են գորգերով և էլի շատ ազգային սովորույթներ: Հնում գորգագործ աջիկները համարվել են լավագույն հարսնացուներ, որոնցով մեծարվել են նրանց գերդաստանները: Բազմաթիվ են այն պատմական փաստերը, որ հայկական գորգերը տարբեր առիթներով նվիրվել են թագավորների,  օտարերկրյա բարձրաստիճան ղեկավարների ու պատվարժան հյուրերի:  Վերջին տասնամյակում սկսվել է մեծ ուշադրություն դարձնել գորգարվեստին ու նրա ուսուցմանը, պետական և մասնավոր անձանց կողմից:

Ով գեթ  մեկ անգամ եղել է չնաշխարհիկ ու հեքիաթային Արցախ աշխարհում, անշուշտ այցելել է Շուշի քաղաքում  բացված Արվեստի կենտրոն, որը հիմնադրվել է  2012 թվականին մոսկվայաբնակ բարերար Կարո Սարգսյանի ջանքերի շնորհիվ: Այս շենքի առաջին հարկը / 2013թ. օգոստոսին/ անհատույց հատկացվել է արցախյան գորգերի և կենցաղային հին իրերի պահպանման ու ցուցադրման համար:

  Արցախի  մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված այդ նախաձեռնությունը կարևորելով՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը վստահեցնում է , որ մասնավոր նախաձեռնության, Արցախի նախագահի խորհրդական Վարդան Ասծատրյանի ջանքերով հիմնադրված գորգերի թանգարանի հետ նախարարությունը ակտիվ համագործակցելու է: ,,Սա լավ սկիզբ է և հնարավորություն որպեսզի մենք, այլ տեսանկյունից, ավելի գիտականորեն մոտենանք,   մեր ազգային արժեք հանդիսացող, գորգագործությանը և փորձենք ավելի ճիշտ ուղով տանենք այն..,, ասել է նախարարը  գորգի թանգարանի բացման առիթով:

2013 թվականին, հոկտեմբերի 22-ին, մեծ հանդիսությամբ կայացել է Շուշիի արվեստի կենտրոնում, մշտական ցուցադրությամբ, Գորգի թանգարանի շնորհանդեսը: Ցուցադրությանը ներկայացված հավաքածուն ներառում է 17-20-րդ դարերին հյուսված մոտ 300 ձեռագործ գորգեր, որոնք արցախյան գորգագործության լավագույն ավանդույթների խոսուն վկաներն են: Գորգարվեստի անդրանիկ թանգարանի հիմնման նպատակն է մոռացությունից ու կործանումից փրկել արցախյան ավանդական գորգն ու գործվածքները և մշտական ցուցադրության միջոցով ներկա սերնդին, օտարնեին, ծանոթացնել արցախյան գորգագործության մշակույթը՝ հակազդելով Ադրբեջանի կողմից հետևականորեն իրականացվող հայկական մշակույթի յուրացման քաղաքականությանը:

 Օրեր առաջ, մտավորականների  մեծ խմբով այցելել էինք Արցախ և վերադարձին այցելեցինք Շուշիի գորգերի թանգարան: Որքան էլ որ լուսանկարներով ծանոթ էինք, սակայն այն բավականությունը, որ ստացանք մեր աչքով դիտելով հազարամյակներից մեզ հասած ազգային հարուստ արժեքները,գույնային հետաքրքիր համադրումներն ու աննկարագրելի հայկական նախշազարդերը, երբեք չենք մեռանա ու առիթը բաց չենք թողնի կրկին այցելելու այդ հրաշք միակ  գորգերի թանգարան, որտեղ ձգողականության ու լիցքավորման անհավանական իրավիճակում ես հայտնվում:

Ստացած աննկարագրելի տպավորություններից հետո  զրուցեցի  գորգերի թանգարանի նախաձեռնության հեղինակ, բարերար Վարդան Ասծատրյանի հետ և խնդրեցի պատասխանել, թե ինչպես մտահղացավ նման թանգարանի ստեղծման գաղափարը, որտեղից և ինչպես է հավաքել 300 կտոր գորգ ու կենցաղում օգտագործված մի քանի հարյուր հազվագույտ նմուշներ և արդյոք դրանք վերանորոգվել են արցախյան հայտնի գորգագործ վարպետների կողմից:

   ,,Դեռ մանկուց  ես միշտ մեր տանը գորգեր եմ տեսել: Երիտասարդ տարիքից սկսել եմ հետաքրքրվել գորգերի պատմությունով ու  դրանց հավաքագրելով: Մշտապես իմ տատից, պապաից ու ծնողներից լսել եմ բազմաթիվ պատմություններ, թե ինչպես թուրքերը մշտապես եկել են հայկական գյուղեր ու տներից հավաքել են հին հայկական գորգեր, դրանք փոխանակում նոր գորգի հետ կամ այլ ապրանքով: Ականատես լինելով նման դեպքերի, ոմանք թաքցնում էին իրենց տների հին գորգերը, իսկ ոմանք էլ  պարզապես դառնում էին այդ պայմանի կամակատար: Այդպիսով թուրքերը նպատակադրված ուզում էին ոչնչացնել հայկական ձեռագիրն ու վարում էին պետական  քաղաքականություն՝ պանթուրգիզմի գաղափարախոսությունը հայերի հանդեպ: Մեր տանը աչքս բացել եմ ու տեսել եմ իմ Մաշինկա տատիկիս գործած գորգը ,,Մեղու,, և ,,Մեղուների փեթակներ,, որոնք նույնպես ցուցադրված են այս թանգարանում ,, պատմեց  Վարդան Ասծատրյանը:

Մշակույթի  հանդեպ նրա սերը մշտապես ուղեկցել է Վարդանին  ուսանողության  տարիներին և բարձրագույն  կրթություն ստանալուն զուգահեռ սկսել է խորությամբ ուսումնասիրել հայ մշակույթը, կերպարվեստի տարբեր ծյուղեր, ստեղծել անձնական հրաշալի հավաքածուներ:

Նա աշխարհի տարբեր երկրներից /Ավստրիա, Շվեյցարիա, Ստամբուլ, Գերմանիա / հայթայթել է , գնել մի քանի հարյուր գորգ: Արցախի ու Հայաստանի գյուղերից փնտրել ու գնել է հին գորգեր, որոնք գործել են Արցախի հայտնի գորգագործները և այսօր թանգարանում պահվող 300 յուրօրինակ գորգերից մշտական ցուցադրության է ներկյացված մոտ 120-ը և 100-ից ավելի  կերամիկական նմուշներ, որոնք 5000 տարվա պատմություն ունեն՝ վաղ բրոնզե դարից մինչև մեր օրերը: Հավաքածույից վերանորոգվել են այն գորգերի նմուշները, որոնք այլևս ենթակա չեն եղել պահպանելու, տեղեկացրեց պարոն Ասծատրյանը, մեկիկ-մեկիկ բացատրելով ու պատմելով ամեն գորգի  պատմությունն ու գերդաստանների մասունքներին առնչվող հետաքրքիր փաստեր ,,Վիշապագորգ,,. ,,Խնձորեսկ,,. ,,Աստղագորգ,,. ,,Ծաղկագորգ,,. ,,Արծվագորգ,,. ,,Ծաղկած խաչեր,,. ,,Պատկերագորգ,, և այլն: Այս բացառիկ թանգարանը հրաշալի գիտական աղբյուր է և ամեն մեկը այդ վայրը այցելելով իր հետ կտանի հրաշալի ու անմոռանալի տպավորություններ:

Պետություն-մասնավոր փոխգործակցությամբ Շուշիում ստեղծված  մշակութային ևս մեկ հաստատությունը, որի գործունեությունը կարող է նախադրյալներ ստեղծել՝ Արցախի գորգագործության ուսամնասիրության ու զարգացման կենտրոն դարձնելու համար:

 

 

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: