ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները.Արցախի վարչապետ

11 մայիսի, 2016 | 07:21

arayik harutuinian 2016 talishՄայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ:

Վարչապետը ծանոթացել է տեղահանված  քաղաքացիների բնակության կենսապայմաններին և քննարկել նրանց  վերադարձի հետ կապված մի շարք հարցեր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ինչպես տարհանման ընթացքում, այնպես էլ վերադարձից հետո կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները:

«Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,– ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:

Բնակիչները հիմնականում դրական են արձագանքել վարչապետի առաջարկին և ցանկություն հայտնել առաջիկա օրերի ընթացքում տեղափոխվել իրենց բնակավայրեր:

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Մարտակերտի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարները:

Այս մասին հաղորդում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

arayik harutuinian zoghov


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
2. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
3. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով
4. Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին
5. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
6. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
7. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
8. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր, անցկացրել խորհրդակցություն
9. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
10. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: