ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ

06 հունիսի, 2018 | 20:53

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։

Գրիգոր Մարտիրոսյան

Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի  Հանրապետության ոստիկանության պետ:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին եւ Գագիկ Սարգսյանին երկարամյա ծառայության համար՝ նրանց մաղթելով հաջողություններ:\\

Արայիկ Հարությունյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելով պետնախարարի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացրել է պետական նախարարի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառները:
Ա. Հարությունյանը նշել է, որ իր որոշումը չի կայացրել պահի թելադրանքով և այդ մասին Հանրապետության նախագահի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար քննարկումներ է ունեցել: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին ներքաղաքական գործընթացները՝ Արցախում ևս հանրային նոր պահանջներ են առաջացել տարբեր ոլորտներում փոփոխությունների վերաբերյալ: Այդ առթիվ Նախագահ Սահակյանի հետ երկար և մանրամասն քննարկում է եղել, և որոշում է կայացվել բարեփոխումներ սկսել առաջիկայում:
«Անցած տասը տարիների ընթացքում իշխանությանը հաջողվել է լուրջ արդյունքներ ապահովել տնտեսության զարգացման, ժողովրդագրական աճի բարձր տեմպերի ապահովման, սոցիալական խնդիրների լուծման ուղղություններով, սակայն հանրությանն այդ ամենը չի բավարարում, և անհրաժեշտ է նոր բարեփոխումների փուլ սկսել: Փոփոխությունների այդ շրջանը ես սկսում եմ ինձնից, բայց միևնույն ժամանակ հայտարարում եմ, որ չեմ հեռանում ակտիվ քաղաքականությունից: Ավելին, որպես Արցախի ամենամեծ քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ շարունակելու եմ ակտիվ դերակատարում ունենալ հանրապետությունում տեղի ունեցող բարեփոխումներին»,- ասել է Ա. Հարությունյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային՝ պետնախարարը նշել է, որ այս օրերին տեղի ունեցող կադրային փոփոխությունները դրա հետ ուղղակիորեն կապ չունեն, և պլանավորված բարեփոխումները ոչ թե մեկ-երկու ոլորտի են վերաբերում, այլ՝ ամբողջ կառավարման համակարգին:
Այնուհետև Ա. Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մամուլի ասուլիսի ամբողջական տեսանյութը՝ այստեղ:


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: