ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի նկարիչները Թեքեյանում.«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն»

06 դեկտեմբերի, 2016 | 13:31

teqeyan-shushi_2-12-16-80ԵՐԵՎԱՆ.-Թեքեյան Կենտրոնում բացվել է ՀՀ եւ ԼՂՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են Արցախի` անկախության սերնդի յոթ նկարիչների` Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Դավիթ Ավագիմյանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի, եւ երկու քանդակագործների` Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի, թվով վաթսուն աշխատանքներ: Ներկայացված ցուցանմուշները հեղինակների ազատության եւ անկախության գաղափարների արտացոլումն են: 

teqeyan-shushi_2-12-16-64

Ձեռնարկը, որն իրականացվել է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, բարեգործական է. ցուցանմուշների վաճառքից գոյացած ողջ հասույթը հատկացվելու է երիտասարդ ստեղծագործողներին եւ Շուշիի կերպարվեստի թանգարանին:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, ցուցահնդեսի մասնակիցներից, արվեստագետներ եւ արվեստասերներ:

teqeyan-shushi_2-12-16-49

Միջոցառմանը հեղինակներին շնորհավորեց եւ ողջույնի խոսք ասաց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Նա նշեց նաեւ, որ հիմնադրամը կարեւորում է Արցախի մշակութային կենտրոնների հետ համագործակցությունը եւ սա արդեն երրորդ միջոցառումն է այս տարի. առաջին երկուսը եղել են Շուշիում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներ, սա էլ արցախցի արվեստագետների պատասխան այցն է Երեւան:

Արցախցի տաղանդաշատ երիտասարդներին ջերմ շնորհավորանքներ էր Լոնդոնից հղել եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը եւ հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կլինի շարունակական, կյանքի կոչելով մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

teqeyan-shushi_2-12-16-46

Փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ողջունելով նմանօրինակ ձեռնարկի կազմակերպումը, մասնավորապես նշեց. «Արցախի արվեստագետների ներկայացումը մեր իրականության մեջ բաց տեղ ունի. շատ դեպքերում հայաստանյան մշակույթն է ներկայացվում Արցախում, մինչդեռ հակառակը տեսնելու կարիքն ունենք: Այս միջոցառումն այդ իմաստով շատ կարեւոր է, եւ բացի այդ, ընտրված խորագիրը հստակ ընդգծում է ստեղծագործողների տեսակը` որպես անկախության սերնդի, եւ բնորոշում «ազատություն» գաղափարը երկու իմաստով` նախ ժողովրդի ու երկրի, երկրորդ` ստեղծագործական մտքի, քանզի արվեստում ազատությունն անփոխարինելի է:»

 

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, շնորհավորելով հեղինակներին եւ միջոցառման կազմակերպիչներին, կարեւորեց համագործակցությունը Արցախի հետ եւ նշեց, որ քաղաքապետարանն իր հերթին մի շարք ծրագրեր է իրականացնում ԼՂՀ տարբեր վարչական շրջանների հետ` սերտացնելու մշակութային կապերը եւ ժամանակակից արվեստագետների համար համագործակցության հնարավորություններ ստեղծելու նպատակով:

Ինչպես «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն արվեստաբան Լուսինե Գասպարյանը նշեց, ցուցահանդեսը յուրօրինակ խորհուրդ ունի, քանզի մասնակիցներն այն արվեստագետներն են, ում անհոգ մանկությունն ու խաղը խափանվել են ռմբակոծությամբ, ովքեր պատերազմ են ապրել եւ հիմա յուրովի են նայում կյանքին: Սակայն չեն ընկճվել, հակառակը` կյանքն ավելի պայծառ գույներով են տեսնում. նրանց ստեղծագործությունները լցված են լույսով, հույսով ու հավատով:

«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը:


Առնչվող նյութեր
1. Ներսես Պիծակյանի անհատական ցուցահանդեսը Երեւանում
2. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
3. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
4. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին
5. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
6. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
7. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
8. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
9. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
10. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: