ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի ճանաչումը մեր օրակարգի հիմնական հարցերից է. Ֆրենկ Փալոուն

21 սեպտեմբերի, 2017 | 13:00

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքների ուղղություններից մեկը Արցախի ճանաչման հարցն է: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը:

«Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն.   իշխանություններն ամեն ինչ անում են տնտեսական զարգացում ապահովելու համար: Մեզ մտահոգում է նաև ռազմական իրավիճակը, որին հետևում ենք: Այսօր այստեղ ենք, որպեսզի անդրադառնանք այն խնդիրներին, որոնք մեր հանձնախմբի օրակարգում են»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոունի խոսքով՝ իրենց ծրագրերից է նաև Արցախի մարդասիրական օգնության հարցը:

«Այս օրերին  հանդիպումներ ունենալով իշխանության ներկայացուցիչների և քաղաքացիների հետ՝ փորձում ենք հասկանալ, թե ռազմական ինչ իրավիճակ է տիրում սահմանին, և ինչ միջոցներ են ձեռնարկում՝ ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ: Մեր կողմից տարվող աշխաանքի նպատակներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը նպաստելն  է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով,  և մենք հավատում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու ինքնորոշման իրավունքը և ունենա անվտանգության ապահովման մեխանիզմներ»,-ասել է Ֆ. Փալոունը:

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի և Թուլսի Գեբըրդի այցը, ինչպես սպասվում էր, վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականանները «հայկական լոբբիից կախված և ֆինանսավորվող» անձիք են։

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:

Նրանք ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ այցելել են Շուշիի և Ստեփանակերտի մշակութային և կրոնական կենտրոնները, հանդիպել երկրի հասարակական-քաղաքական գործիչների հետ։

Փալոունն անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
4. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
7. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
8. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
9. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
10. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: