ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդեսը Երեւանում

06 օգոստոսի, 2018 | 09:25

 

Օգոստոսի 2-ին  Երևանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ իրանահայ բժիշկ-օրթոպետ-վիրաբույժ Վաhիկ Ռաթևոսյանի «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի շնորհանդեսը։ Այս գիրքը կարևոր մի օղակ է արցախյան ազատագրական պայքարը անաչառ շարադրած հրատարակությունների շարքում։

Հեղինակը գրքում ներկայացրել է արցախահայության կենցաղի, ապրելակերպի, սովորույթների հետ կապված հետաքրքիր դրվագներ և մեր ժամանակների դժվար տարիների՝ հաճախ մեզ անծանոթ շատ եղելություններ։

Միջոցառումը սկսվեց հեղինակի եղբոր՝ քահանա Տեր-Մեսրոպ Ռաթևոսյանի օրհնությամբ։ Այն վարում էր թարգմանչուհի, սիրված մտավորականի դուստր Սոսե Ռաթևոսյանը:

Օրվա բանախոսն էր պատմաբան Գևորգ Յազըճյանը: Միջոցառման ընթացքում Հովհաննես Թումանյանի  «Քառյակների» և Պարույր Սևակի բանաստեղծություններով գեղեցիկ ասմունքով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Ելույթներով հանդես եկան  ցերեկույթի հանդիսավար, թարգմանչուհի, հեղինակի դուստր Սոսե Ռաթևոսյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Արշակ Միրզոյանը, բանասեր, լրագրող, «Արցախի հուշեր ապագայի համար» գրքի խմբագիր Հասմիկ Գուլակյանը։

Երաժշտական կատարումներով և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան թուրքագետ, երաժիշտ Տիրան Լոկմագյոզյանը և երգիչ Նարբեկ Չոլակյանը։

Միջոցառման վերջում ամփոփիչ ու շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակը՝ Վահիկ Ռաթևոսյանն, ով իր երախտիքի խոսքերն ուղղեց ցերեկույթի կազմակերպիչներին՝ հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես է գալու նոր աշխտանքներով:

Գարիկ Ավետիսյան


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: