ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը Կոպենհագենում մասնակցեց ԼՂՀ անկախության 25 ամյակին նվիրված ընդունելությանը

16 հունիսի, 2016 | 21:26

despan, mirzoianԿՈՊԵՆՀԱԳԵՆ.-Ինչպես հաղորդում է ,,Օրեր,, եվրոպական ամսագրի թղթակիցը, այսօր՝ հունիսի 16-ի  երեկոյան Դանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության 25 ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էր աշխատանքային այցով Կոպենհագենում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Նախ Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը դեսպանության, Դանիայի ու Նորվեգիայի հայկական համայնքների անունից ողջունելով Արցախի արտգործնախարարին, շեշտեց, որ նախարար Միրզոյանի այս այցը նոր խթան կահանդիսանա ԼՂՀ-ն իր ցանկանալի հանգրվանին հասցնելու գործում։ ,,Սկանդինվայան հողի վրա մի անգամ եւս հաստատում ենք մեր հավատարմությունը  խաղաղությանը, մարդասիրությանն ու անվտանգությանը,,-ասաց դեսպան Աղաջանյանը, ընդգծելով ժողովուրդների ազատությունն ու ազատ ինքնորշման իրավունքը։

Այնուհետեւ Արցախի արտգործնախարարն իր ելույթում նշեց, որ նախապես ծրագրել էին տարբեր միջոցառումներով նշել Արցախի անկախության 25 ամյակը, այդ թվում ձեռնարկներ էին նախահեսված սփյուռքում, ու թեեւ ապրիլյան իրադարձությունների պատճառով շատ ծրագրեր չիրականացան, բայց ոչ մի ուժ չի կարող Արցախի ժողովրդին ստիպել հրաժարվել իր պայքարից։ ՙՄենք միայնակ չենք այդ պայքարում, քանի որ մեզ հետ են  Հայաստանը, սփյուռքը եւ մեր բարեկամները,,-ասաց արտգործնախարար Միրզոյանը։ Արցախը կառուցում է ազատ պետություն եւ ապրում է հանուն իր տեսլականի ու գաղափարի։ ,,Վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին եւ Արցախը լինելու է անկախ պետություն, դրանով իր նպաստը բերելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային խաղաղությանը,,- եզրափակեց իր խոսքը Լեռնային Ղարաբաղի  արտգործնախարարը։

Ներկաներին ողջունելու էր եկել նաեւ Դանիական Վոքս Վիվա երգչախումբը, որը կատարեց ոչ միայն դանիական , այլեւ հայկական երգեր։   Հյուրերը ճաշակեցին նաեւ արցախյան Ժինգյալով հացը եւ խմիչքը։

Ընդունելությանը ներկա էին դանիական գիտական ու հասարակական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Առաջիկա օրերին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը  կմասնակցի Բոնհոլմում տեղի ունենալիք միջազգային Ժողովրդական հավաքին, որտեղ հանդես կգա ելույթով։

Սեփ թղթ.

Օրեր  orer.eu

Լուսանկարները՝ Հ. Ասատրյանի, ՕՐԵՐ

Կոպենհագեն

dan chor des daniakan chor despan Aghajanian ev naxarara Mirzoian despan kopenhagen despanutuin kopenhagen 2016 despanutuin kopenhagen


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: