ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԲԵԼԳԻԱ. Արցախի արտգործնախարարը եւ պատգամավորները հանդիպումներ են ունեում Բրյուսելում

27 սեպտեմբերի, 2016 | 19:13

karen-mirzoian-brusselՍեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա։

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և կառույցի անդամների հետ։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել հայկական կազմակերպության հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրա գործունեությունը՝ ուղղված Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մանրամասն քննարկել հետագա ծրագրերը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի անդամներ Դավիթ Մելքումյանը և Հայկ Խանումյանը։
karen-mirzoian-brussel-2

Սեպտեմբերի 27-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրամիություն – Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի և մյուս անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը:

Այնուհետև Եվրախորհրդարանի շենքում Կարեն Միրզոյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել ելույթով Ֆրանկ Էնգելի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան–քննարկմանը։

Իր ելույթում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը մասնավորապես նշել է, որ 25 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ քվեարկեց անկախությանը, ինչը հանդիսացավ Ադրբեջանի կողմից տասնամյակների խտրականության և ճնշումների դեմ արցախյան ազատագրական պայքարի տրամաբանական շարունակությունը։

«Չնայած Ղարաբաղյան շարժման խաղաղ և օրինական բնույթին, հենց սկզբից Ադրբեջանը մերժեց որեւէ երկխոսություն և դիմեց սպառնալիքների լեզվին և ահաբեկման քաղաքականությանը, որը հետագայում հանգեցրեց լայնածավալ պատերազմի՝ Լեռնային Ղարաբաղի և նրա խաղաղ բնակչության դեմ», – նշել է Կարեն Միրզոյանը։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այսօր էլ Արցախի ժողովուրդը ստիպված է բառացիորեն պաշտպանել երիտասարդ ժողովրդավարությունը՝ Լեռնային Ղարաբաղն անցյալին վերադարձնելու Ադրբեջանի անդադար փորձերի պայմաններում: Կարեն Միրզոյանը նշել է, որ ԼՂՀ-ն բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի բացահայտ նախապատրաստության մասին, սակայն միջազգային հանրությունը անհաղորդ մնաց այդ զգուշացումներին։ Ադրբեջանի անպատժելիությունը հանգեցրեց ս․թ․ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը։

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող պատանդ մնալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և շարունակելու է զարգանալ նույնիսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում։  Այս կապակցությամբ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները մեծապես կարևորում են բոլոր մակարդակներում արտաքին քաղաքական կապերի ընդլայնումն ու խորացումը և հանրապետության ինտեգրումը միջազգային գործընթացներին:

Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային համագործակցության ընդարձակումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում։

«Հավատացած ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը սատարի մեր պայքարին: Ժամանակն է ճանաչել իրականությունը՝ այն է ազատ և  ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, և աջակցել նրա հետևողական զարգացմանը», – եզրափակել է Կարեն Միրզոյանը։

Այնուհետև ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների հարցերին։

Քննարկմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի պատվիրակության անդամները, ԵԽ պատգամավորներ և փորձագետներ։

 

karen-mirzoian-braussel3

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
5. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
6. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
7. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
8. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
9. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
10. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: