ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ

06 հունիսի, 2016 | 15:10

Haik XanumianՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» եւ «Շարժում – 88» խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ:

 ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են, որ կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին,

«Դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծի են ենթարկել Ստեփանակերտում։  Արցախի ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը հաղորդում էր ստացել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին: Ոստիկանությունից փոխանցել էին, որ կատարվում է քննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայկ Խանումյանը ծեծի հետևանքով տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Արցախպրեսի փոխանցմամբ, հարցին, թե պատահականությո՞ւն էր, որ հունիսի 5-ին Խանումյանը դիմավորեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, նախաձեռնեց ստորագրահավաք՝ նրան ԼՂՀ ՊԲ նշանակելու պահանջով ու այսօր նման դեպք տեղի ունեցավ նրա հետ, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է . «Ես չգիտեմ՝ ինչ է եղել: Քաղաքական ենթատեքստ լինել չի կարող: Չէր կարող որևէ պետական մարդ նման քայլի դիմել, հատկապես այս շրջանում՝ իմանալով, որ դա կարող է շահարկվել: Արցախում դա ընդունված երևույթ չէ: Պետք է պարզվի: Չի բացառվում անձնական հողի վրա ինչ-որ մեկին մի բան է ասել: Բայց որևէ քաղաքական ենթատեքստ ճիշտ չէ փնտրելը»:

ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը չի հանդիպել Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Այս մասին Tert.аm-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, թե գերադասել է հայտարարությամբ հանդես գալ:

Հայտարարության մեջ ՄԻՊ-ը, մասնավորապես, նշել է. «Այսօր`հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացել: Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի»: 
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին:

Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը Դավիթ Բաբայանի հայտարարությունները, որը ոչ միայն չի դատապարտել պատգամավորի ծեծը, այլև հայտարարել է, թե դա սադրանք է, և քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ, ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե չի մեկնաբանում «իր արցախցի գործընկերների խոսքերը»:

Իր հերթին Հետքը տեղեկացնում է, որ առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Արցախի Ազգային ժողովի դիմաց 8 հոգով հարձակվել և Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին մեքենայի մեջ են նստեցրել զինվորական հագուստով անձինք: Այս մասին «Հետքին» պատմեց «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Նրա տեղեկություններով՝  7 մեքենայով Հայկին տարել են Խնածախ գյուղի ուղղությամբ, 20 հոգով ծեծել, այնուհետև տաքսիով ուղարկել են Ստեփանակերտ:

Օրեր


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
4. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
7. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
8. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
9. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
10. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: