ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախին նվիրված ֆիլմը ապրիլի 11-ին առաջին անգամ կցուցադրվի Սլովակիայում

10 ապրիլի, 2016 | 21:08

liborԱպրիլի 9-12-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Վիշեհրադյան քառյակի գրական մրցանակի եւ հիմնադրամի հովանավորությամբ անցկացվում են գործընկերության ֆիլմերի օրեր, որի շրջանակում ապրիլի 11-ին կցուցադրվի ՚՚Ժամանակն է տալիս իր վկայությունը եւ փաստեր Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտության մասին՚  (The Time Gives His Testimony and Facts about Azerbaijan–Karabakh Conflict) ֆիլմը։ Ցուցադրությունը կսկսվի  ժամը 20.30-ին  Բրատիսլավայի ,,Կինո Լումիեր,, կինոթատրոնում։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց ֆիլմի կինոռեժիսոր Լիբոր Շպիմռը, ապրիլի 11-ին տեղի կունենա ֆիլմի պրեմիերան։ Նրա ասելով, 55 րոպեանոց ֆիմլը պատմում է Լեռնային Ղարաբաղի մասին, թե ինչու՞ սկսվեց պատերազմը, ինչպե՞ս ծագեց խնդիրը։ Հեղինակը նաեւ ցույց է տվել Արցախի այսօրվա կյանքը, չճանաչված հանրապետության առօրյան, զրույցներ է ունեցել ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ երկրի նախագահ Բակո Սահակյանի եւ այլ պաշտոնյաների հետ։ Սա  հեղինակի երկրորդ ֆիլմն է հայկական թեմայով։ Առաջին ֆիլմը նա  նկարահանել էր 2014 թվականին՝  ՚ Սրբություն Ղարաբաղը՚՝ նվիրված Արցախի պատմությանն ու հոգեւոր կյանքին։

slovakia dni film2013 թվականից նա արդեն երեք անգամ եղել  է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Լիբորը ցանկացել է գնալ նաեւ Ադրբեջան, որպեսզի նկարահանի նաեւ հակառակ կողմի կարծիքը, սակայն մուտքի վիզա չի ստացել, քանի որ արդեն եղել է Հայաստանում եւ Արցախում։ Նրան ասվել է, որ  համարվում է անցանկալի անձ Ադրբեջանում։

56 ամյա հայտնի կինոռեժիսոր, օպերատոր, սցենարիստ եւ լուսանկարիչ Լիբոր Շպիմռը ծնվել է  դեռ նախկին Չեխոսլովակիայում, չեխական Կուտնա Հորա քաղաքում։ Ապրել է Կոլինում, իսկ այժմ բնակվում է Սլովակիայում։

Երկու անգամ արժանացել է նաեւ Վիշեհրադյան քառյակի մրցանակների։ Նախ 2013 թվականին ստացել է Սլովակիայի լուսանկարիչների միության հետ համատեղ արծաթե մեդալը՝ Արցախի մարդկանց նվիրված լուսանկարների համար։ Իսկ 2015 թվականին ստացել է ոսկե մեդալ՝ Արցախի մարդկանց ու Հայաստանի եկեղեցիներին նվիրված լուսանկարների համար։

Վերջում նշենք նաեւ, որ Վիշեհրադյան գործընկերության ֆիլմերի օրերի շրջանակում, ապրիլի 9-ին ցուցադրվել է նաեւ Սերգեյ Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմը։

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Լիբոր Շպիմռի

libor priz


libor spimr 2 libor spimr 5 libor spimr libor spimr3


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
4. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
5. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
6. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
7. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
8. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
9. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
10. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ազրպէյճանական փորձերը անգամ եւս ձախողեցան Եւրոխորհրդարանի մէջ
2.Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը` Աշոտ Սմբատյանը
3.Երեք հոբելյան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
4.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
5.Սերբիայում նշվեց 1988թ. Երեւանի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման 30-րդ տարելիցը
6.Դեսպան Գառնիկ Բադալյանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
8.Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
9.Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է 1 միլիոն եվրոյի զարգացման ծրագրեր
10.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: