ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախին նվիրված քննարկում Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում

19 ապրիլի, 2016 | 18:30

washington NKRԱպրիլի 15-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» վերնագրով կազմակերպված քննարկմանը նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված  լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանին առնչվող խնդիրներին:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների ընթացքը և դրա հետևանքները։ Նա ընդգծել է  բանակցային սեղանի շուրջ որպես հավասար կողմ Արցախի վերադարձի կարևորությունն ու ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև տարածաշրջանային փորձագետ Փիթեր Դեբինսը, ով2005 թ. աշխատել է Ադրբեջանում որպես խորհրդատու պաշտպանության ոլորտում:

Դեբինսը ներկայացրել է իր դիտարկումները կապված Ադրբեջանի էներգետիկ պաշարների,երկրի բարդ տնտեսական իրադրության, ռազմական ոլորտի ծախսերի և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ:

Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:

Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր Global Research Center կազմակերպության հիմնադիր Վիլեն Խլղաթյանը, մասնակցել են հայ և օտարերկրյա դիվանագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ամերիկահայ համայնքի անդամներ:

 

/www.nkr.am

 


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
7. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
8. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
9. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
10. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: