ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախին նվիրված վավերագրական ֆիլմի շնորհանդես Իտալիայի Ռիմինի քաղաքում

25 օգոստոսի, 2016 | 14:23

Italy ArtcaxՕգոստոսի 23-ին Իտալիայի Ռիմինի քաղաքի «Neri Conai» դահլիճում կայացավ իտալացի լրագրող Ջիան Միկալեսինի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վերադարձը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնը»՝ Ռիմինիի 37-րդ հանդիպման շրջանակներում:

Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ֆիլմի հեղինակ Ջիան Միկալեսինը և «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնի» տնօրեն Ռոբերտո Ֆոնտոլանը:

Դեսպան Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին` Արցախի, ինչպես նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ դեսպանության հետ սերտ համագործակցելու և ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու համար: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի պատմությունն ու էությունը: Դեսպանն Բաղդասարյանն ընդգծեց, որ Ջիան Միկալեսինի ֆիլմը ոչ միայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի պատմությունը, այլև կոչ է անում անտարբեր չլինել մարդկանց ու ժողովուրդների հանդեպ իրականացվող խտրականության ու բռնության հանդեպ:

Italy Artcax film


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. Վատիկանում ՀՀ դեսպանը հրաժեշտ է տվել Հռոմի Պապին
3. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
4. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմում. հանդիպում Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի հետ
6. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
7. Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
8. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
9. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
10. Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: