ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում

24 փետրվարի, 2017 | 15:05

 

 karabax mijotsarum 2017

Փետրվարի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանում Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախի պատմությանը նվիրված «15 հարց, 15 պատասխան, ամեն ինչ իմանալ ԼՂՀ մասին 10 րոպեում» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։

Գրքի նպատակն է Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն տարածել ֆրանսախոս հասարակության շրջանում։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել 29 տարի առաջ Արցախում սկսված ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցվել ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի ջարդերի զոհերին և 2004 թ․ փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա  Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանին:

karabax book 2017

Շնորհանդեսին ներկա գտնվող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում ողջունել է Արցախում   նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը և հայտարարել շրջանակի անվանափոխման մասին՝ այն վերանվանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քաղաքապետեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։

 nkr.am


Առնչվող նյութեր
1. Արցախյան գորգերի թանգարան Շուշի քաղաքում
2. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
3. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
4. Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով <<ՍՊԱՅԿ>> տիպի հրթիռ
5. Արցախի պատմամշակութային ժառանգությունն ու իրականացվող պեղումները
6. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
7. Բրյուսել. Վալոնիայի խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ
8. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
9. Արցախում զոհվել է Տիգրան Արմենի Խաչատրյանը
10. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: