ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախին նվիրված գարեջրի շնորհանդես Դանիայում

17 հունիսի, 2016 | 23:18

Svaneke 1 ԴԱՆԻԱ- Հունիսի 17-ին դանիական Բորնհոլմում տեղի ունեցավ ,,Սվանեկե,, հայտնի գարեջրի հատուկ թողարկման շնորհանդեսը՝ նվիրված Արցախին։ Այն արտադրել է տեղական Svaneke Bryghus գարեջրի ընկերությունը՝ Յան Պոլի ղեկավարությամբ։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ հարցազրույցում նշեց Յան Պոլը, նման հատուկ թողարկման գաղափարը ծնվել է մի քանի ամիս առաջ։ Այս գարեջուրն, իհարկե, տարբերվում է ընկերության կողմից արտադրվող 80 տեսակի գարեջրերից, եւ հետագայում, եթե պահանջարկ ունենա, ապա կսկսեն նաեւ մշտական արտադրություն։

Գարեջրի շշի պիտակի վրա գրված են  ,,Արցախի ազատ ոգին,, եւ ,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,,  , իսկ Հայաստանի եռագույնով քարտեզի կողքին պատկերված է նաեւ Արցախի դրոշը։ Պիտակի ձեւավորումը կատարել է Վազգեն Քալայջյանը։

Արցախին նվիրված գարեջրի շնորհանդեսին ներկա էին  ոչ միայն ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը, այլեւ  դանիացի հայտնի քաղաքական գործիչներ ու լրագրողներ։

Վաղը հայկական պատվիրակությունը կմասնակցի ,,Ժողովրդական հանդիպումներ,, միջազգային ֆորումին։

ՕՐԵՐ

Orer.eu

Լուսանկարները՝ Հ.Ասատրյան, ՕՐԵՐ

Svaneke PolSvaneke2


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: