ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախը պատրաստ է ամենայն վճռականությամբ կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի ցանկացած փորձ-ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն

12 մայիսի, 2016 | 18:40

nkr fm new22 տարի առաջ՝ 1994 թ․ մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ․ փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են միակ իրական ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար և վերջնական կարգավորման որոնմանը։
Մինչև ս․թ․ ապրիլի 2-ը հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում էր՝ չնայած ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող փորձերին։ ԼՂՀ իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել են ադրբեջանական կողմի նպատակաուղղված գործողություններին, ինչի արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներն ամեն անգամ դառնում էին առավել սպառնալի ինչպես բնույթով, այնպես էլ՝ ծավալներով։
Պաշտոնական Ստեփանակերտը համառորեն կոչ էր անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կանխամտածված քաղաքականությունը՝ ուղղված լարվածության սրմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի տապալմանը։

Մենք բազմիցս ընդգծել ենք, որ համարժեք և հասցեական միջազգային արձագանքի բացակայության պայմաններում տարածաշրջանում պատերազմի սանձազերծման նպատակով Ադրբեջանի հետևողական և նպատակաուղղված գործողությունները կստանան անդառնալի բնույթ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ․ մայիսի 12-ի և 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ։

Միայն չափն անցած հակառակորդին արժանի հակահարված հասցրած ԼՂՀ պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ, Ադրբեջանը ս․թ. ապրիլի 5-ին ստիպված եղավ, ինչպես և 1994 թվականին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում, ինչը, չնայած ադրբեջանական կողմի պարբերական խախտումներին, հիմնականում պահպանվում է։

Անգամ ապրիլի 2-5 ռազմական արկածախնդրության ձախողումից հետո, Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության ուժային լուծման գաղափարից, որի ապացույցն են Ադրբեջանի պաշտոնական անձանց հայտարարությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ավելին, Ադրբեջանը միակողմանի կարգով փորձում է չեղարկել 1994 թ․ մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի համաձայնագիրը, ինչը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տապալման և տարածաշրջանում պատերազմի սանձազերծման քաղաքականության ակնհայտ շարունակություն է։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և գործադրելով բոլոր ջանքերը՝ հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման համար, միևնույն ժամանակ պատրաստ է ամենայն վճռականությամբ կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի ցանկացած փորձ։
Միայն 1994 թ․մայիսի 12-ի համաձայնագրի լիակատար կիրարկումը և ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման և կայունացման միջոցների ամբողջական համալիր պարունակող 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրի գործնական կիրառումը կարող են անհրաժեշտ պայմաններ ստեղծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման համար։

/www.nkr.am

 


Առնչվող նյութեր
1. Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանությունը եւ խոսում Երեւանը…
2. Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն
3. Ադրբեջանն իր քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում
4. Արցախի Հանրապետության ԱԳՆ hայտարարություն
5. «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է
6. ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը՝ նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ
7. Լապշինի բողոքը դատարանը կքննի վաղը
8. Ադրբեջանը տեղակայում է իր ռազմական օբյեկտները շփման գծի մերձակա բնակավայրերում, վերածելով դրանք ԼՂՀ խաղաղ բնակչությանը սպառնացող կրակային հենակետերի
9. ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն. անհրաժեշտ է 1994 թ. մայիսին հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնում
10. Արցախին նվիրված քննարկում Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: