ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին

20 մայիսի, 2016 | 07:55

artfest2016Ընթացքի մեջ են  «Մեկ տանիքի ներքո» խորագիրը կրող ԱՐՏ ՖԵՍՏ  միջազգային երիտասարդական բաց  փառատոնի կազմակերպչական աշխատանքները: Փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում է ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանը, ով, խոսելով «Արտ Ֆեստ» փառատոնի մասին, կարևորեց. «Փառատոները ոչ միայն այսօր, այլ միշտ շատ կարևոր երևույթ են եղել բոլոր արվեստագետների կյանքում: Փառատոների ընթացքում, իբրև մասնակից, բացահայտվում, դրսևորվում ես նախ դու ինքդ: Պարզում ես, թե ինչպես ես գնահատվում քո երկրում, ապա նաև այլ երկրներում: Հնարավորություն ես ունենում ինքդ քեզ գնահատել, շփվել արվեստագետների, պրոդյուսերների հետ, ստանալ նոր շունչ, շփվում ես այլ երկրների մշակույթների հետ, որը շատ կարևոր է յուրաքանչյուր արվեստագետի համար:

Նադեժդա Սարգսյան

Նադեժդա Սարգսյան

Արտ Ֆեստ միջազգային երիտասարդական փառատոնի մասնակիցներին մաղթում եմ, որ լինեն պատրաստված, թեպետ եթե մասնակցում են, ուրեմն արդեն իսկ արժանիքներ ունեն: Մաղթում եմ լինեն համեստ, որովհետև հաղթանակները մեկ-մեկ տանում են աստղային հիվանդությունների, որը խանգարում է արվեստագետի հետագա պրոֆեսիոնալ զարգացմանը: «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնին մաղթում եմ երկարատև կյանք և անսպառ ներուժ»,-նշեց նա: «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Այս տարի հունիսի 2-ին մեկնարկող մրցույթ-փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության  25 ամյակին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։

 

ՕՐԵՐ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: