ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնը ազդարարում է 2016թ. հայտերի ընդունման մեկնարկը

21 մարտի, 2016 | 14:04

artfest«Արտ ֆեստ»  երիտասարդական միջազգային բաց  փառատոնը  ազդարարում է  2016թ. հայտերի ընդունման  մեկնարկը, որը կշարունակվի  մինչև ապրիլի 11-ը:

«Արտ Ֆեստ  2016»  երիտասարդական միջազգային բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը տրված է: Մասնակցության հայտը կարող եք լրացնել առցանց (online)` փառատոնի պաշտոնական կայքում www.artfest.am

Մասնակցելու հնարավորություն ունեն 16-30 տարեկան երիտասարդ ստեղծագործողները և  ստեղծագործող  խմբերը:  Կքննարկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական և ուսանողական աշխատանքները։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 11-ը:

Հունիսի  3-ից  10-ը  ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝  թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա  ստեղծագործական ձեռքբերումները:
Փառատոնը մրցութային  է: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։

artfest2Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով:

2013թ.-ին առաջին անգամ կազմակերպված «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը:  2014 թ.-ին մասնակիցների թիվը հատեց 200-ը:2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնին մասնակցեց շուրջ 350 ստեծագործող երիտասարդ:

Կոնտակտային տվյալներ`    ք. Երևան, Ամիրյան 26, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Հեռախոս. (+374 10) 53 09 73, (+374 99) 53 09 73                                                                         artfest.am@gmail.com                                                                                                                                Կայքի հասցե` www. artfest.am                                                                                                                     Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ`
www.artfest.am

«Արտ ֆեստ»  երիտասարդական միջազգային բաց  փառատոնի  մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (hեռ.` 055-67-12-77)


Առնչվող նյութեր
1. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
2. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
3. Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
4. Թեյի ու Սուրճի առաջին միջազգային փառատոնը Երեւանում
5. Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում
6. Արձանների բացում՝ ,,Նաիրի,, երաժշտական փառատոնին ընդառաջ
7. Երևանում անցկացվեց «Համով-հոտով Երևան» 3-րդ փառատոնը
8. Պենդերեցկին Պրահայի համերգը նվիրեց Յիրժի Բելոհլավեկի հիշատակին
9. Գնչուական Կհամորո փառատոնը կրկին կգրավի Պրահայի հրապարակներն ու դահլիճները
10. Փիթեր Ունջյանի մոգական փայտիկը երկու օր շարունակ գերեց Պրահայի հանդիսատեսին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
2.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
3.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
4.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
5.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
6.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
7.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
8.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
9.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
10.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: