ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

14 սեպտեմբերի, 2018 | 09:11

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը Շվեյցարիայի հետ զարգացրել է դինամիկ և հետաքրքիր հարաբերություններ: Նախարարը երախտիքի խոսք հայտնեց ներկաներին, որ վերջիններս համառ և հետևողականորեն պաշտպանում են իրենց ինքնությունը, պահպանում կապը հայրենիքի հետ և ստեղծում համայնքի համակարգային, շարունակականություն ապահովող կյանք: «Յուրաքանչյուրդ տարել եք այդ աշխատանքը, որպեսզի մեր ժողովրդի, մեր պատմության, մեր ինքնության արժեքները բավական ամուր լինեն»,- հավելեց նախարարը:

Նախարարը նշեց, որ լինելով նոր կառավարության անդամ՝ ստանձնել է այդ պատրաստակամությունը և ցանկությունը՝ կիսելու քաղաքական պատասխանատվությունն այսօրվա Հայաստանի համար: «Այն, որ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի կողմից տրված հսկայական ամուր մանդատ, ոգևորիչ է, բայց և պարտավորեցնող: Մեր կառավարության գերակայություններն են արդարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալ-տնտեսական կյանքում հավասար պայմանների ապահովումը, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Կառավարությունը նաև մոբիլիզացնում է ուժերը, որպեսզի հստակ և կանխատեսելի զարգացման ծրագիրն իրականացնի»:

Նախարարը վերահաստատեց. «Հայաստանը հայրենիքի այն աշխարհագրական հատվածն է, որտեղ մենք վերականգնեցինք մեր ինքնավարությունը, մեր պետականությունը, մեր տեղը միջազգային հանրությունում, որտեղ մենք՝ որպես պետություն, կարող ենք պաշտպանել և զարգացնել մեր ինքնությունը և մեր արժեքները»: Վերջիններիս պահպանման համար, նախարարի հավաստմամբ, առկա են բազմաթիվ ինստիտուտներ՝ կրոնը, հավատքը, լեզուն, մշակույթը, փիլիսոփայությունը, միտքը, որոնք կարողացել ենք պահպանել դարերի ընթացքում և ճանաչել մեզ՝ որպես հայ:

Ես պատիվ եմ ունեցել աշխատելու և ապրելու աշխարհի տարբեր հատվածներում, և միշտ առնչվել եմ նույն վերաբերմունքին, որ Հայաստանի կյանքն անտարբեր չի թողնում հայերին, որտեղ էլ իրենք լինեն: Կարող են լինել քննատադատական, իդեալիստական տարբեր մոտեցումներ, կարող են չհամաձայնվել, բանավիճել: Սա ի ցույց է դնում մեկ հստակ երևույթ, որ որևէ մեկն անտարբեր չէ այն ամենին, ինչ կոչվում է հայ, հայ ժողովուրդ և հայ պետականություն»:

«Միշտ գործ կա անելու միասին, միշտ ծրագրեր կան անելու միասին»,- իր խոսքը եզրափակեց նախարար Մնացականյանը:

 

Օրեր


Առնչվող նյութեր
1. Վարդան Սրմաքեշը Հայաստան Վերադարձողներու Համար 100 Միլիոն Տոլարի Ծրագիրի Մը Նախաձեռնած Է
2. Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3. Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյան
5. Երեւանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը
6. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
7. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
8. Զոհրաբ Մնացականյան-Անտոնիու Գուտերեշ հանդիպում Նյու Յորքում
9. Մնացականյան-Մամադյարով հանդիպում Բրյուսելում
10. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
6.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
7.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: