ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման շուրջ խորհրդատվություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

31 մարտի, 2016 | 20:31

CZECH ARMENIAN MFAՄարտի 31-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ` արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման վերաբերյալ:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Չեխիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց չեխ գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման և դրանց ընձեռած հնարավորությունների առավել արդյունավետ կիրառման շուրջ։

Երկուստեք կարևորվեց տեղեկատվական դաշտում աշխատանքի բնագավառում կրթական ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Պրահայում Հայաստանի ԱԳՆ պաշտոնյաներն այցելեցին նաև Ազատություն ռադիոկայանի կենտրոնական գրասենյակ, ուր հանդիպում ունեցան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դազի Սինդելարի, հայկական ծառայության ղեկավարի և աշխատակիցների հետ։


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
6. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
9. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
10. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: