ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում

08 նոյեմբերի, 2018 | 14:04

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հոկտեմբերի 26-ին Սոֆիայի Հայոց տանը կազմակերպվեց գրող, թատերագիր Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ և Կլեոպատրա» պատմական պիեսի շնորհանդեսը՝ հատուկ այդ նպատակով Բուլղարիա ժամանած հեղինակի մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի մասնաճյուղի հետ համագործակցությամբ:

Շնորհանդեսին մասնակցեցին հայ և բուլղարական արվեստի և գրականության գործիչներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպանը կարևորեց գրքի նշանակությունը Հայաստանի հարուստ պատմական անցյալի նշանավոր էջերն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու գործում: Նա նշեց, որ ուսումնասիրվում է Բուլղարիայի շահագրգիռ կազմակերպությունների և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ պիեսը բուլղարերեն թարգմանելու, ինչպես նաև՝ Պլովդիվի հայկական ինքնագործ թատերախմբի կողմից այն բեմադրելու ուղղությամբ: Քննարկել է նաև գրքի էկրանավորման հնարավորության հարցը:

Հովհաննես Ներզեթյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունն ու այն հիմնարար համամարդկային գաղափարները, որոնք ստեղծագործության միջոցով նա փորձել է հասցնել ընթերցողին: Հանդիպման ավարտին հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին:

Հոկտեմբերի 28-ին դեսպանության աջակցությամբ Հովհաննես Ներզեթյանի գիրքը ներկայացվեց նաև Պլովդիվի հայ հասարակությանը: Հեղինակը հանդիպումներ ունեցավ գրականության և արվեստի հայ ներկայացուցիչների հետ։


Առնչվող նյութեր
1. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
2. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
5. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
6. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
7. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
8. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
9. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
10. Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: