ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիա. Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակը՝ չեխական Յիհլավա կինոփառատոնում -տեսաֆիլմ, լուսանկարներ

28 հոկտեմբերի, 2015 | 14:08

peleshian mrtsanakՕՐԵՐ- Հոկտեմբերի 27-ի երեկոյան չեխական Յիհլավայի վավերագրական ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողության շրջանակներում  հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակը։ Այն հանձնեց փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկան, ով Արտավազդ Փելեշյանին բնութագրեց իբրեւ հայկական կինոյի լեգենդ, ով թեեւ թվով քիչ եւ ոչ երկար ֆիլմեր  է նկարահանել ,սակայն համարվում է վարպետը  պոետիկ ֆիլմի եւ ամենաոգեշնչող կինոռեժիսորներից մեկը ։ Եվ ինչպես Փարաջանովն է ասել, ՚Փելեշյանը կինեմատոգրաֆի   քիչ թվով հանճարներից մեկն է՚։

Artavazd Peleshian Jihlava 2015Արտավազդ Փելեշյանն ստանալով պղնձյա արձանիկը, նշեց, որ իր համար մեծ պատիվ է այդ մրցանակը ստանալ  այստեղ եւ  շնորհակալություն հայտնեց Յիհլավայի կինոփառատոնից։

Ինչպես նշել էինք, նախատեսվում է նաեւ փառատոնի ընթացքում վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ինչպես նաեւ վարպետության դաս ուսանողության համար։

Կինոփառատոնը բացվեց չեխ հայտնի լուսանկարիչ Յոզեֆ Կուդելկային նվիրված վավերագրական ֆիլմով եւ Հելենա Տրեշտիկովայի նոր կինոգրքի ներկայացմամբ։

Լուսանկարները՝ կինոփառատոնի www.dokument-festival.cz

ՕՐԵՐ

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
4. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
10. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: