ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արտավազդ Փելեշյանին կհանձնվի Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակը՝ Յիհլավայի 19-րդ միջազգային կինոփառատոնում

27 հոկտեմբերի, 2015 | 14:33

Peleshian praha 2015 PonrepoՕՐԵՐ- Այսօր՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան չեխական Յիհլավայի վավերագրական ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոնում հայկական կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանին կհանձնվի Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակը։ Այն կհանձնի փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկան։ Նախատեսվում է նաեւ փառատոնի ընթացքում նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, ինչպես նաեւ վարպետության դաս ուսանողության համար։

Արտավազդ Փելեշյան

Արտավազդ Փելեշյան

Նշենք, որ Պրահայում Արտավազդ Փելեշյանն արդեն անցկացրել է  վարպետության դաս Չեխիայի կատարողական արվեստների ակադամիայի կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետի ուսանողների համար, իսկ Պոնրեպո կինոթատրոնում անցկացվեց նրա ֆիլմերի հետահայաց ցուցարդությունը, որից հետո մինչեւ կեսգիշեր տեւեց դահլիճի եւ վարպետի հարցուպատասխանը։ Վարպետը Չեխիայում է գտնվում Կատարողական արվեստների ակադեմիայի հրավերով։

Peleshian arm church2015PrahaԵրեկ պարոն Փելեշյանն իր տիկնոջ հետ այցելեց նաեւ վերջերս հայ համայնքին փոխանցված Սուրբ Հոգի եկեղեցի, ուր նրանց հյուրընկալեց Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր Բարսեղը ջերմորեն ողջունեց մեծանուն վարպետին, եւ ներկայացրեց հայ համայնքի ու եկեղեցու պատմությունը։

peleshian despanutuin 2015 prahaԱյնուհետեւ պարոն Փելեշյանը եւ իր ուղեկիցները այցելեցին Հայաստանի դեսպանություն, ուր նրանց ընդունեց Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Դեսպանը ներկայացրեց դեսպանության կողմից իրականացվող մշակութային ծրագրերն ու ձեռնարկները, իսկ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան նշեց, որ 2016-ին նախատեսվում է Չեխիայում անցկացնել Հայ կինոյի օրեր։

 

peleshian handipum despanutuin 2015Այսօր վարպետը մեկնեց Յիհլավա՝ մասնակցելու միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը։

 

 

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հ.Ասատրյան, Օրեր

orer.eu

peleshyan praha 2015peleshian ponrepo 2015 praha


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
4. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
10. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: