ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին

02 ապրիլի, 2017 | 08:04

Ավանդույթի համաձայն` Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երևանում` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, անցկացվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:

artavazd«Երբ Արտավազդ երկրորդ թագավորը բեմադրում էր առաջին ներկայացումը, երազում էր թատերական գերտերություն ունենալու մասին: Կարծում եմ` մենք այդ երազանքը կարող ենք իրականություն դարձնել, քանի որ ունենք հրաշալի թատրոններ, դերասաններ, բեմադրիչներ»,-  նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը։

Նրա խսքով` կինոն կարող է հանրահայտ դարձնել, հեռուստատեսությունը` հարուստ, իսկ թատրոնը  բարի և ազնիվ:

Մրցանակաբաշխությանը տեսաֆիլմի միջոցով անդրադարձ կատարվեց անվանի դերասան Էդգար Էլբակյանին և նրա որդին ` Արմեն Էլբակյանը, «Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակ»-ը հանձնեց դերասանուհի Գրետա Մեջլումյանին «Վարագույրը չի փակվում» ներկայացման մեջ իր մարմնավորած կերպարի համար:

«Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» մրցանակների արժանացան Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, մնջախաղաց Յուրի Կոստանյանը և Սունդուկյանի թատրոնի աշխատակից Գրիշա Հարությունյանը:

artavazd2Հայաստանի թատերական գործիչների միությունը  ոսկե մեդալներ շնորհեց 65-ամյա դերասաններ Հարություն Մովսիսյանին, Վիգե Հովսեփյանին և Ռուդոլֆ Ղևոնդյանին:

«Տարվա լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ  Սամսոն Մովսիսյանի «Մատնաչափիկը»:

«Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» ճանաչվեց Տաթևիկ Հովակիմյանը «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար:

Նույն ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար «Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց  Դավիթ Սարգսյանը:

lili elbakian artavazd«Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Լիլի Էլբակյանը «Դեկամերոն» բեմադրության համար:

«Լավագույն սցենոգրաֆիա» համարվեց Նարինե Օհանյանի «Մատնաչափիկ» տիկնիկային ներկայացումը:

«Լավագույն զգեստներ»-ի համար «Արտավազդ»-ի արժանացավ Մերի Սարգսյանը:

«Լավագույն երաժշտության հեղինակ» համարվեց Վահե Հայրապետյանը «Կրիպսի մկնիկը» ներկայացման երաժշտության համար:

«Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Ստեփանյանի «Տոսկա» օպերային ներկայացումը:

«Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» անվանակարգում հաղթեց Պարարվեստի զարգացման հիմնադրամը «Տեսիլաժամեր» բեմադրությամբ:

«Լավագույն կին դերակատար» ճանաչվեց Ջուլիետա Ստեփանյանը «Արծվաբույն» ներկայացման մեջ մարմնավորած կերպարով:

«Լավագույն տղամարդ դերակատար» համարվեց Տիգրան Ներսիսյանը «Պեպո» ներկայացման մեջ Պեպոյին մարմնավորելու համար:

«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակ ստացավ Վահան Բադալյանի «Շեքսպիր» բեմադրությունը:

Մրցանակաբաշխությանը ցուցադրվեցին պարային ներկայացումներ, որոնք բարձր պահեցին ներկաների տրամադրությունը:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի ավելացվել էանվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերականգործիչների նեղ շրջանակում, իսկ 2008 թվականից ի նշվում է մեծ շուքով:


Առնչվող նյութեր
1. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
2. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
3. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
4. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
5. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
6. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
7. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
8. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
9. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
10. Ազգային երաժշտական առաջին «Ծիծեռնակները» գտան իրենց «բույնը». լուսանկարային շարք

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: