ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արտակ Զաքարյանն Իսպանիայի Սենատի իր գործընկերներին հորդորել է չտրվել ԼՂ հարցի շուրջ ադրբեջանական շահարկումներին

20 նոյեմբերի, 2012 | 18:47

  Երեւան.- Հայաստանի Ազքային Ժողովի արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է ուղղել Իսպանիայի Սենատի արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ Մունիոս Ալոնսո Լեդոյին: 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի եւ տեղեկատվության  միջոցների հետ կապերի վարչությունից, նամակում ասվում է. 

«Հարգելի պրն. Մունիոս Ալոնսո Լեդո, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 22-ին Իսպանիայի Սենատը լսումներ է անցկացնելու «Հայաստանի ռազմական ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի» թեմայով: Ավելի ուշ պարզեցինք, որ Սենատում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ անցկացվելու է սեմինար` «Ադրբեջանը Եվրոպայում» խորագրով:

Հարգելի գործընկեր, կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, օգտագործելով տարբեր առիթներ, խորհրդարանական հարթակներում փորձում է շահարկել Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր, որոնք, ինչպես իրականությունն է ցույց տալիս, միշտ էլ բացասաբար են անդրադարձել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Կան բազմաթիվ փաստեր և հրապարակված նյութեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածումը` փորձելով մոլորեցնել մեր խորհրդարանական գործընկերներին և միջազգային հանրությանը:

Եվրանեսթի ԽՎ-ի Ադրբեջանի պատվիրակությունը շատ անգամներ, օգտագործելով վեհաժողովի հարթակը, փորձել է բարձրացնել այս հարցերը: Այդ փորձերը մշտապես կասեցվել են Եվրոպական Խորհրդարանի անդամների կողմից, ովքեր քաջատեղյակ են, որ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները անցկացվում են միջազգայնորեն լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Սա միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված միակ ձևաչափն է:    

Հարգելի գործընկեր, ցանկանում եմ կարևորել այն հանգամանքը, որ Իսպանիայի Սենատում սպասվող առաջիկա սեմինար-քննարկումների ընթացքում մեր իսպանացի գործընկերներն ի նկատի ունենան, որ ադրբեջանցիներն այդ քննարկումները ևս օգտագործելու են շահարկումների համար, ավելացնելով անկայունության և ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիքները` դրանով վտանգելով անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Ես հուսով եմ, որ Իսպանիայի Սենատի մեր հարգարժան գործընկերները, ովքեր մասնակցելու են քննարկումներին, հաշվի կառնեն վերոնշյալ պատճառները, որպեսզի թույլ չտան ադրբեջանցի պատգամավորներին տարածել ոչ ճշգրիտ տեղեկատվություն, կեղծել ու աղավաղել հակամարտության էությունն ու կարգավորման ընթացքը և այս ճանապարհով փորձեն քաղաքական դիվիդենտներ քաղել:

Միաժամանակ ցանկանում եմ հրավիրել Ձեզ և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին այցելել Հայաստանի Հանրապետություն ձեզ հարմար ժամանակ: Խորապես համոզված եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր հանձնաժողովների միջև համագործակցության կայացմանն ու հարաբերությունների զարգացմանը»:


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: