ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

31 հոկտեմբերի, 2018 | 10:12

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստին 29 կողմ ձայնով ԱՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանն ասել է, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ընթացակարգով պաշտպանի առաջադրումը վերապահված էր խմբակցություններին, և Խորհրդարանն առաջին անգամ է նոր Սահմադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել:
««Հայրենիք» խմբակցության կողմից հոկտեմբերի 15-ին ներկայացվել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է  և կայացվել է որոշում առաջադրել Արտակ Բեգլարյանի թեկանծութունը»,- նշել է Հ. Ջիվանյանը:
Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արտակ Բեգլարյանն ասել է, որ պետականաշինության կենսական գործընթացում բազմաթիվ այլ հաջողությունների կողքին պետք է կարևորել Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորումը 2008 թվականին:
«Այս տասնամյա ժամանակաշրջանում բավականին մեծ աշխատանք է կատարվել մարդու իրավունքներիամրագրման, պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման, միջազգային կապերի հաստատման և մի շարք այլ ուղղություններում: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում ես կարևորում եմ չորս հիմնական՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները:
Ներքին ուղղությունը Սահմանադրությամբ և օրենքով մարդու իրավունքների պաշտպանին տրված մանդատի գլխավոր ուղղությունն է: Իմ կարծիքով՝ պետությունը պարտավորություն ունի բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության միջավայրը, որպեսզի տվյալ պետությունը լինի կենսունակ, իսկ հասարակությունը՝ երջանիկ: Համահայկական ուղղությունը կարևոր է Արցախում մարդու իրավունքների մշակույթի բարելավման և միջազգային կապերի հաստատման, ամրապնդման ուղղությամբ: Միջազգային ուղղությունում կարևոր նպատակներ կան, ինչպիսիք են Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացումը, միջազգային կազմակերպությունների ծրագրային ընդգրկվածությունը, Արցախի մարդու իրավունքների հաջողությունների և խնդիրների վերաբերյալ ներկայացումը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքների և վտանգների պատշաճ ներկայացումը, ինչպես նաև համապատասխան քայլերի ձեռնարկումը, որպեսզի նմանատիպ վտանգները հնարավորինս նվազեցվեն:
Ադրբեջանական ուղղությունը կկարևորեի այնքանով, որ հենց Ադրբեջանն է մարդու իրավունքների խախտման գլխավոր աղբյուրը Արցախի բնակչության դեպքում, մասնավորապես կյանքի և հիմնարար մի շարք իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր մենք ունենք: Մեզ համար շատ կարևոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ոտնձգությունների հանդեպ»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը՝ հավելելով, որ, ընտրվելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ինքը պարտավորվում  է առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում:

Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
4. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
5. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
6. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
7. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
8. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
9. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
10. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: