ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արվեստ Հայաստան Հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին

10 նոյեմբերի, 2016 | 14:55

ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ հիմնադրամի
Արվեստի նախագծերի դրամաշնորհներ
2016 նոյեմբեր – 2017 դեկտեմբեր
Արվեստ Հայաստան Հիմնադրամը (ԱՀ հիմնադրամ) ֆինանսական աջակցություն է
ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին՝ ի
նպաստ Հայաստանում ժամանակակից արվեստի ոլորտի զարգացման:
Արվեստի նախագծերի դրամաշնորհներ հասցեագրված են արվեստագետներին եւ
արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են
տարբեր միջոցներով՝ ներառյալ մեդիա, թվանշային, լուսանկարչություն, աուդիո-
վիզուալ, պերֆորմանս եւ հանրային արվեստներ:

Ծրագրի հրավերը բաց է ինչպես արվեստի բուհերի շրջանավարտների, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեստագետների համար:
Դրամաշնորհները հանդիսանում են հետազոտական աշխատանքի եւ արվեստի
գործի ստեղծման ծախսերի հատուցման ձև: Ընդ որում նախագծերի
հետազոտական փուլը կարող է ավարտված լինել մինչ Դրամաշնորհի մրցույթին
դիմելը, իսկ արվեստի գործի ստեղծումը սույն ծրագրով Դրամաշնորհ ստացած
նախագծի ավարտից առաջ պարտադիր պայման է:

matthias-kiesler-ambassador-of-germany
Դրամաշնորհի նպատակները
– Աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը,
– Ոգևորել արվեստագետներին՝ հետամուտ լինելու իրենց արվեստային
գործունեությանն ու մասնագիտական զարգացմանը,
– Նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի աշխուժացմանը:
Մասնակցությունը
Դրամաշնորհներին կարող են դիմել անհատ արվեստագետներ եւ արվեստային
խմբեր (համատեղ աշխատող երկու եւ ավելի արվեստագետներ):
Մասնակցության պայմանները.
– լինել հայաստանաբնակ,կամ ներկայացնել հայկական սփյուռքը,
– ստեղծել արվեստի գործը Հայաստանում,
– չհանդիսանալ Դրամաշնորհի ծրագրի շահառուներ նույն օրացույցային
տարում,
– նախկինում ԱՀ հիմնադրամի շահառու/ներ հանդիսանալու դեպքում
տրամադրած լինել ծրագրի պայմանները բավարարող հաշվետություն:

info@foundationaa.com
foundationaa.com
Դիմումները կհամարվեն ոչ ամբողջական հետևյալ դեպքերում՝
– հայտադիմումը լրացված է սխալներով կամ կիսատ,
– նախագիծը կամ ակտիվությունները չունեն հստակ ձեւակերպված
արվեստային բաղադրիչ,
– ներկայացվող նախագիծն ավարտված է:

Դրամաշնորհի չափն ու տրամադրման կարգը
Առաջարկվող դրամաշնորհը համարժեք է 4.500 ԱՄՆ դոլարին: Այնուհանդերձ,
տրամադրվող գումարը կարող է լինել ավելի բարձր կամ ցածր` ըստ արվեստագետի
ակնկալած գումարի, որը կախված է նախագծի պահանջներից:
Հայտադիմումը կարող է ներառել կամ չներառել հետազոտական աշխատանքի
բաղադրիչ, մինչդեռ պարտադիր նախապայման է արվեստի գործի ստեղծումը:

armenia-art-foundation-press-conference
Գնահատման չափանիշները
– Նախագծի արվեստային արժանիքներ,
– Դիմորդ/ների նախորդ աշխատանքների արվեստային արժանիքներ,
– Նախագծի նշանակությունը դիմորդ/ների մասնագիտական եւ գործնական
առաջընթացում,
– Հնարավոր նպաստ եւ ներդրում Հայաստանի ժամանակակից արվեստի
զարգացմանը,
– Ներգրավված անձանց գիտելիքներ եւ մասնագիտական կարողություններ,
նրանց առնչությունը նախագծին,
– Ներգրավված գործընկերների դերը, նրանց մասնակցության հաստատումը,
– Իրագործելի ծրագրավորում, ռեսուրսների օգտագործում եւ գնահատում:
Հայտադիմումների ժամանակացույցը
Բաց մրցույթ #1. նոյեմբերի 7, 2016
Վերջնաժամկետը՝ փետրվարի 22, 2017
Ընտրությունը եւ հաղթող հայտադիմումների հայտարարումը՝ ապրիլ 2017
Բաց մրցույթ #2. հուլիսի 3, 2017
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30, 2017
Ընտրությունը եւ հաղթող հայտադիմումների հայտարարումը՝ նոյեմբեր 2017

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր կայքը՝ foundationaa.com։

ruben-arevshatyan-anush-zeynalyan


Առնչվող նյութեր
1. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
2. Արվեստագետները մեկ հարկի տակ․Երևանում մեկնարկեց առաջին Armenia Art Fair արվեստի տոնավաճառը
3. Լեհաստան. «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդես Շամոտուլի քաղաքում
4. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. Հայաստանը մասնակցեց Նիդերլանդների Վասենար քաղաքի «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին
7. ԿՂԿՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՎՍԵՄ ԱՐՎԵՍՏ
8. Երեւանում ամփոփվեց Տերտերյան ֆեստը
9. Կատարողական արվեստի աշխարհի գավաթի առաջնությունը Երեւանում
10. Ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ` Մետրոպոլիտեն թանգարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: