ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արվեստագետները մեկ հարկի տակ․Երևանում մեկնարկեց առաջին Armenia Art Fair արվեստի տոնավաճառը

13 մայիսի, 2018 | 12:24

Մայիսի 11-ին Երևանում՝ «Երևան Էքսպո»  կենտրոնում, մեկնարկեց առաջին Armenia Art Fair արվեստի տոնավաճառը։ Այստեղ մասնակցում  էին տարբեր երկրներից ժամանած արվեստագետներ՝ ներկայացնելով իրենց յուրօրինակ արվեստն ու մշակութային արժեքները։

Շրջելով ու զրուցելով արվեստագետների հետ մտովի տեղափոխվում էի նրանց զարմանահրաշ ու գեղեցիկ արվեստի աշխարհ։ Կազմակերպիչները  ներկայացրեցին երիտասարդ տաղանդներ,  զանազան պատկերասրահներ և ժամանակակից արվեստը։

Միջոցառումը միտված էր Հայաստանում ստեղծել արվեստի յուրօրինակ շուկա, խթանելու այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը,ստեղծելու շարունակական հարուստ մշակութային ծրագիր՝ի նպաստ մասնակիցների։

Մասնակցում էին Հայաստանի, Բեալռուսի,Միացյալ Թագավորությունի, Լիբանանի, Սիրիայի, Նիդերլանդների արվեստագետները։ 

Արվեստի տոնավաճառների կարևորության մասին արդեն գրել էինք՝ դրանք անհրաժեշտ են արվեստագետներին, ցուցասրահների գործիչներին, հավաքորդներին, համադրողներին, գնորդներին և դիտորդներին մի տեղում հավաքելու, միասին շուկան ուսումնասիրելու և միտումներ ձևավորելու համար։

Գումարած դրան, ցանկացած քաղաքի մշակութային կյանքում տոնավաճառը պարզապես կարևոր իրադարձություն է, հատկապես, եթե այն միջազգային է, ինչպիսինն է երևանյան Armenia Art Fair-ը։

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, միջոցառումը միտված է Հայաստանում ստեղծելու կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակմանը, ստեղծելու շարունակական հարուստ մշակութային ծրագիր՝ ի նպաստ մասնակիցների: Պատկերասրահների կողմից ներկայացվող ընտրված սկսնակ և փորձառու արվեստագետները ներկայացրեցին ժամանակակից նկարներ,քանդակներ, վիդեո արտ,իսնտալյացիա լուսանկարներ։

Armenia Art Fair արվեստի շրջանակում հյուրընկալեց 20 տաղավար,4500 քառակուսի մետր տարածքով։Այստեղ փորձառու և ժամանակակից արվեստագետները ներկայացրեցին ժամանակակից նկարներ,քանդակներ,վիդեո արտ, ինստալյացիա լուսանկարներ։ Armenia Art Fair-ին աջակցեց շահույթ չհետապնդող Արագիլ Արտ հիմանդրամը՝բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստերջյանների գլխավորությամբ։

Միջոցառումը բաղկացած էր մի քանի մասերից. Open Space Երեկոյան ծրագիր և Կատարողական արվեստ։ Այն բաց է լինելու մինչև մայիսի 14-ը։ 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
2. Արվեստ Հայաստան Հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին
3. Լեհաստան. «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդես Շամոտուլի քաղաքում
4. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. Հայաստանը մասնակցեց Նիդերլանդների Վասենար քաղաքի «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես»-ին
7. ԿՂԿՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՎՍԵՄ ԱՐՎԵՍՏ
8. Երեւանում ամփոփվեց Տերտերյան ֆեստը
9. Կատարողական արվեստի աշխարհի գավաթի առաջնությունը Երեւանում
10. Ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ` Մետրոպոլիտեն թանգարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: