ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արսեն Ջուլֆալակյանը՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

12 սեպտեմբերի, 2014 | 14:47

JulfalakyanOլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արդեն նաեւ Աշխարհի չեմպիոն է:

Տաշքենդում ընթացող Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում հանդիպեց խորվաթ Նեվեն Ժուգաչին: Առաջին խաղափուլում նա հիանալի աշխատեց պարտերի վրա ու վաստակեց 4 միավոր: Այդ հաշիվը պահպանվեց նաեւ 2-րդ մրցափուլում ու Ջուլֆալակյանն առաջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն:

Այս առաջնությունը հիանալի էր դասավորվել Ջուլֆալակյանի համար: Նա փայլուն գոտեմարտեր էր անցկացրել ու վստահ հաղթանակներ տարել Էլվին Մուրսալիեւի (Ադրբեջան), Ֆլորիան Մարչիլի (Ավստրիա), Խուան Էսկոբարի (Մեքսիկա) ու Զուրաբ Դաթունաշվիլու (Վրաստան) նկատմամբ:

Հայ ըմբիշը մի քանի անգամ շատ մոտ է եղել Աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճելուն: 2010-ին Մոսկվայում կայացած առաջնությունում նա ոսկուց զրկվել էր կողմնակալ մրցավարության պատճառով, իսկ 2011-ին ու 2013-ին Ստամբուլում ու Բուդապեշտում կայացած առաջնությունների ժամանակ էլ կանգնել էր պատվոհարթակի 3-րդ աստիճանին: 2014-ին նրան վերջապես հաջողվել է տիրանալ այդ բաղձալի կոչմանն ու այդ նվաճմամբ հավասարվել իր հայրիկին՝ նաեւ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին:

http://sport.mediamax.am


Առնչվող նյութեր
1. Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն
2. Ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
3. Ըմբիշ Լևան Բերիանիձեն կպայքարի օլիմպիական բրոնզե մեդալի համար
4. Միհրան Հարությունյանն՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն. ,,Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ,,
5. Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն` Օլիմպիական խաղերի չեմպիոն
6. Ըմբիշ Գևորգ Խումարյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
7. Ջուլֆալակյանը, Հարությունյանը և Ալեքսանյանը դարձան ըմբշամարտի Սասսարի մրցաշարի(Իտալիա) հաղթողներ
8. Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
9. Հայաստանը նվաճեց 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ.Արթուր Ալեքսանյանը կրկին հաղթեց
10. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: