ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը` «Նարեկացի» արվեստի միությունում

17 ապրիլի, 2017 | 09:07

 

film ghoghanj 2Ապրիլի 14-ին  «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Արսեն Հակոբյանի  «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմն ապրիլյան քառօրյա պատերազմի, դրա առաջացման պատճառների և քաղաքակիրթ աշխարհի լռության մասին է:

Ֆիլմում պատմական ակնարկ է արվում նաև Արցախի, Ադրբեջանի և Նախիջևանի մասին:
Արսեն Հակոբյանն ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանն, ով հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարն ու ստեղծագործական կազմին, նշելով, որ սա ապրիլյան դեպքերի հետ կապված  ֆիլմերից երրորդն է,որ ցուցադրվում է  և որ  Արսեն Հակոբյանն այն նկարահանել է սեփական նախաձեռնությամբ` ներգրավվելով Սփյուռքի Նախարարության ներկայացուցիչներին:

Ելույթ ունեցան նաև Կանադայում  Հայաստանի նախկին դեսպան, Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ,Հայաստանի Հանրապետության Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը,  ով ընթերցելով  նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը, նշեց,որ ֆիլմով հետաքրքրված են ՀՀ սփյուռքի եւ պաշտպանության նախարարություններն, կարեւորելով դրա  հնարավորինս լայն զանգվածներին  ներկայացնելու  խնդիրը:

film ghoghnaj 3Վերջում  նա Արսեն Հակոբյանին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի Նախարարության շնորհակալագրով`հույս հայտնելով,որ մոտ ապագայում ֆիլմը  կներկայացվի նաև սփյռւռքում, ինչպես հայ,այնպես էլ օտարազգի հանրության առջև:

Վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ Արսեն Հակոբյանն,ով հույս հայտնեց,որ մոտ ապագայում  կաշխատի ներկայանալ նոր ծրագրերով ու ֆիլմերով:
Հանդիպումն ավարտվեց  «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» ֆիլմի զրույց-քննարկումով,որի ժամանակ սցենարիստին առաջարկեցին այն թարգմանել  օտար լեզուներով,այդ թվում նաև թուրքերեն` արտերկրում ներկայացնելու համար:
Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

film ghoghanj 2017


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. «Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
3. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
4. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
5. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
6. Լեւոն Իվանյան. Մի զբաղվեք անհայրենիք արվեստով
7. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
8. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
9. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Նարեկացի կենտրոնում
10. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: